Ֆլեշմոբը կրտսեր դպրոցում

Ներկայացնում է Ազնիվ Մանուկյանը.

Առաջին անգամ ֆլեշմոբի հետ հանդիպումս՝ շատ զարմանալի էր ու խառը: Կրթահամալիրում նոր աշխատող էի և նամակ ստացա, որ մաթեմատիկայի ֆլեշմոբի պատասխանատուներից եմ:

Ի՞նչ է ֆլեշմոբը, ի՞նչ պետք է անեմ…

Փնտրեցի, մի քանի խնդիր կազմեցի, կազմեցի այնպես՝ ինչպես իմ դպրոցում սովորել էի. բնականաբար իմ խնդիրները չդարձան ֆլեշմոբյան…

Ի երջանկություն ինձ, որոշվեց՝ հանդիպումներ ունենալ տիար Գևորգի հետ, քննարկել խնդիրներ, հասկանալ…Շուրջ 2 տարի է՝ կրթահամալիր իմ մուտքից, մենք՝ Հյուսիսի դասվարներով ամեն շաբաթ փորձում ենք ավելի մոտիկից ճանաչել մաթեմատիկային՝ ֆլեշմոբին:

Իմ և ֆլեշմոբի խնդիրների մերձեցումը հայելային անրադարձ ունեցան սովորողներիս մաթեմատիկական հմտությունների և ֆլեշմոբերի մասնակցությունների վրա…

Սովորաբար ֆլեշմոբի մասկացությունը իրականացվում է տանը՝ ընտանիքի հետ, բայց քննարկումը՝դասարանում և ավելի կենդանի: Մենք խնդիրները կենդանացնում ենք, վերլուծում և խաղում, իսկ լուծումն ինքն է մեզ գտնում, մենք ընդամենը փնտրող ենք…

Այսօր խնդիրներն ամենուր են, տանը, դրսում, փողոցում, դպրոցում՝ մեր շուրջ…

Մայրենիի ֆլեշմոբը ավելի ստեղծական է, սովորողին հնարավորություն է տրվում՝ պատմել, ստեղծագործել երևակայել…

Մայրենիի ֆլեշմոբի ստուգման գործընթացը տարբերվում է մաթեմատիկայի ստուգման ընթացքից, քանի որ մայրենիի դեպքում անհնար է ճիշտ և սխալ որոշել առաջադրանքներից շատերի պարագայում։

Այս պարագայում հարցերի կեսին սովորողը պատասխանում է որպես հեղինակ, ստեղծագործող, շատ դեպքում ներկայանում է տեսանյութով։

Յուրաքանչյուր անգամ, մենք դասարանում քննարկում ենք առաջադրանքները, անդրադառնում ստեղծագործություններին և որպես այդպիսին հարկ չկա որևէ միջամտության, սովորողները շատ ինքնուրույն ու սիրով են կատարում առաջադրանքները ։

Ֆլեշմոբի վերջին հարցը գրեթե միշտ տեսանյութի հղում է պահանջում, և այս պատճառով վերջին հարցին ոչ բոլորն են պատասխանում։

Ամեն ամիս մայրենիի ֆլեշմոբի արդյունքները ամփոփում եմ դասարանական բլոգում, որը շատ է խրախուսում ակտիվ մասնակցությանը, բլոգում հավաքում եմ `կա’մ տեսանյութերը, կա’մ առաջադրանքի ստեղծագործական հատվածը։

Ամեն ագամ ֆլեշմոբի ֆայլերը ստուգելիս ներքին բավարարվածություն եմ զգում, հայտնաբերելով՝ սովորողներիս ակտիվ ու ստեղծական մասնակցությունը…

Ֆլեշմոբերի կազմակերպումը կրթահամալիրի հաջողված առանձնահատկություններից է, այն ոչ միայն կրթահամալիրի սովորողների համար է, այլև՝ այլ դպրոցների սովորողների:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s