Մանկավարժական մոտեցումներ
Author: Մանուշակ Աբրահամյան
Մաթեմատիկա.ուսումնական ծրագիր 1-3-րդ դասարանների համար
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր,
«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր,
2021-2022 ուս. տարի
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի դպրոց, անհատի կրթական պատվեր, մեդիակրթություն» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի բաղկացուցիչն է։ Ծրագիրն իրականացվում է կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում։ Ծրագրի կարևոր առանձնահատկությունը ոչ առարկայական, ինտեգրված ուսուցման կազմակերպումն է:
Ծրագիրն ապահովում է պետական կրթական չափորոշչի՝ կրտսեր դպրոցին ներկայացվող պահանջները, սովորողի անհատական կրթության իրավունքը, կրթության անընդհատությունը:
Ծրագրի իրականացումը կազմակերպվում է առկա, հեռավար, առցանց-ընտանեկան ուսուցմամբ՝ ուսումնական և հասարակական նախագծերի, ստուգատեսների, առարկայական ֆլեշմոբերի, ծեսերի, ուսումնական ճամփորդությունների, ուսումնահետազոտական ճամբարների միջոցով՝ հիմքում ունենալով ուսումնական օրացույցը:
Շարունակել կարդալ “Մաթեմատիկա.ուսումնական ծրագիր 1-3-րդ դասարանների համար”Մայրենի լեզու. ուսումնական ծրագիր 1-3-րդ դասարանների համար
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր,
«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր,
2021-2022 ուս. տարի
Երեխան մայրենի լեզվի կրողն է: Նա, լավ, թե վատ, ճիշտ, թե սխալ, անընդհատ հաղորդակցվում է, ճանաչում ինքն իրեն, արտահայտում իր մտքերը, փորձում հասկանալ ու հասկանալի լինել: «Մայրենի լեզվի ուսուցում» ասվածը պայմանական է, քանզի մարդն այն յուրացնում է ամբողջ կյանքի ընթացքում:
Կրտսեր դպրոցի խնդիրն է օգնել երեխային ճիշտ ձևակերպել գրավոր և բանավոր խոսքը, կարողանալ արտահայտել իր հույզերը, ապրումները, զգացմունքները և հաղորդակցվել: Մայրենիի ուսուցումը` որպես ուսուցման հիմնական լեզու, անընդհատ է ու սերտորեն կապված է սովորողի ամենօրյա գործունեության հետ: Այն պետք է նպաստի սովորողի՝ բնականոն, անկաշկանդ, ստեղծագործ, տրամաբանող, ազատ արժեհամակարգի ձևավորմանը:
Մայրենի լեզուն ուղղված է՝
- սովորողի ինքնաարտահայտմանը, ինքնադրսևորմանը,
- սեփական միտքը բանավոր և գրավոր ձևակերպելուն և արտահայտելուն,
- սովորողի ստեղծագործական մտքի զարգացմանը:
«Իմացումի հրճվանք» ծրագրի 2-3-րդ դասարանների ղեկավարների լաբորատորիայի գործունեության աշխատանքային բնութագիր
«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի 2-3-րդ դասարանների ղեկավարների լաբորատորիան համակարգում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2-3-րդ դասարաններում հեղինակային կրթական ծրագրի մշակման, իրականացման, տարածման աշխատանքները։
Լաբորատորիայի անդամներն են՝
- կրտսեր դպրոցների 2-3-րդ դասարանների ղեկավարները:
Լաբորատորիայի գործառույթներն են․
- «Իմացումի հրճվանք» հեղինակային կրթական ծրագրի մշակումը
- «Իմացումի հրճվանք» հեղինակային կրթական ծրագրով որոշված կրթահամալիրային նախագծերի, ուսումնական փաթեթների մշակումը
- դասվարների մասնագիտական զարգացման պարապմունքների մշակումը և կազմակերպումը.
- կրթահամալիրում իրականացվող «Իմացումի հրճվանք» հեղինակային ծրագրով հանրապետության դասվարների վերապատրաստման մշակումը և կազմակերպումը, գործընկերային կապերի պահպանումը.
- «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրով աշխատող 2-3-րդ դասարանում դասավանդող դասվարի բլոգի ուսումնասիրությունը.
Լաբորատորիայի ղեկավարը՝
- համակարգում է լաբորատորիայի ընթացիկ աշխատանքը,
- վարում է լաբորատորիայի բլոգը,
- մասնակցում է կրթահամալիրի մասնաժողովի նիստերին,
- ամեն ամիս կրթահամալիրի մասնաժողովին ներկայացնում է տեղեկանք լաբորատորիայի գործունեության մասին,
- կազմակերպում է ամենամսյա ֆլեշմոբների մայրենիի 2-3-րդ դասարանների և մաթեմատիկայի առաջին մակարդակի առաջադրանքների ամբողջացումը
- կազմակերպում է մասնագիտական զարգացման պարապմունքներ, մասնագետի հետ քննարկում պարապմունքների բովանդակությունը
- ուսումնասիրում է դասվարների բլոգները,
- կազմում տեղեկանքներ առանձին դասվարների աշխատանքի վերաբերյալ,
- համակարգում է «Իմացումի հրճվանք» հեղինակային կրթական ծրագրով որոշված կրթահամալիրային նախագծերի իրականացումը։
Մասնաժողովի նիստ. հունիսի 29
Հունիսյան գործունեությունը բաժանված էր երկու մասի՝ ուսուցման չորրորդ շրջան. հունիսյան ճամբար և մանկավարժական բաց ճամբար:
Ուսուցման չորրորդ շրջանի ամփոփումները ներառված են 2-3-րդ դասարանների ղեկավարների ուսումնական գործունեության տարեկան ամփոփումներում: Դասվարները ուսումնական տարին ամփոփել են նաև սովորողի զարգացման բնութագրի 3-րդ և 4-րդ ուսումնական շրջանների դիտարկումները լրացնելով:
Մանկավարժական բաց ճամբար.
Մանկավարժական հունիսյան ճամբարի ընթացքում դասվարներն իրենց ընտրությամբ մասնակցեցին . հեծանվավարություն, լող, մարմնամարզություն մարզական պարապմունքների:
Հունիսի 15-ի հանդիպման ընթացքում քննարկեցինք 2020-2021 ուստարվա ամփոփման հարցերը, «Ուսումնական ամառ» նախագծային աշխատանքները, 2021-2022 ուստարվա ծրագրերին ներկայացվող պահանջները:
Պատասխանատու դասվարների հետ ամբողջացրեցինք հունիսյան ֆլեշմոբների մայրենիի 2-3-րդ դասարանների և մաթեմատիկայի առաջին մակարդակի առաջադրանքները:
Մենթոր Գևորգ Հակոբյանի հետ հանդիպումներն ուղղված էին 2021-2022 ուստարվա մաթեմատիկա առարկայի ծրագրի կազմակերպմանը: Դասվարները տիար Գևորգի հետ հանդիպումներն արդյունավետ են համարում և առաջարկում եմ 2021-2022 ուստարում շարունակել:
Մանկավարժության կենտրոնին եմ ներկայացրել․
- «Իմացումի հրճվանք» ծրագրի 2-3-րդ դասարանների ղեկավարների լաբորատորիայի գործունեության ամփոփում
- Ստեղծագործական խմբերի (TV, ռադիոխմբագրություններ, ամսագրեր) աշխատանքի ամփոփում
- «Իմացումի հրճվանք» ծրագրի 2-3-րդ դասարանների ղեկավարների լաբորատորիայի գործունեության աշխատանքային բնութագիր
Ուսումնական, մեթոդական, հետազոտական աշխատանքներ հուլիս-օգոստոսին․
- Ուսումնական ծրագրերի լրամշակում
- Ուսումնական նախագծերի, փաթեթների ամբողջացում
Ստեղծագործական խմբերի (TV, ռադիոխմբագրություններ, ամսագրեր) աշխատանքի ամփոփում
- «Ուրախ արևներ» ռադիո․ Մարգարիտա Հովնանյան
- «Ծիածան» ռադիո շուրջտարյա նախագիծ. Գոհար Սմբատյան
- «Մոլորակ» ռադիո. շուրջտարյա նախագիծ. Լուսինե Գասպարյան
- «Ժպտերեսիկներ» ռադիո. Արմինե Մովսիսյան
- «Մունետիկներ» ուսումնական ռադիո. Տաթև Թամազյան
- «Ակունք» ռադիո. Քրիստինե Հովսեփյան
- «Երիցուկներ» ռադիո .Վարսիկ Աթոյան
- «Խատուտիկ» ռադիո. Լուսինե Գ. Պետրոսյան
- «Օր օրի» ռադիո. Սաթենիկ Սիմոնյան
- «Ընկերություն» ռադիո.Անահիտ Հարությունյան
Դասարան TV, Արևմտյան դպրոց, Արմինե Գյոնջյան, Լուսինե Պետրոսյան․ ամփոփումը
Առականի TV․ Հարավային դպրոց, Մոնիկա Տոնոյան. ամփոփում
Խորոտ TV. Հյուսիսային դպրոց, Ազնիվ Մանուկյան․ ամփոփումը
«Բլոգ TV» և «Խխունջ ռադիո»ուսումնական նախագծեր. Հռիփսիմե Առաքելյան
«Իմացումի հրճվանք» ծրագրի 2-3-րդ դասարանների ղեկավարների լաբորատորիայի գործունեության ամփոփում
Լաբորատորիայի ստեղծած փաստացի արժեք՝ մշակումներ, ծրագրեր
Հանդիպումներ, հավաքներ
Մասնագիտական անընդհատ աջակցություն
Մենթորական հանդիպումներ Գևորգ Հակոբյանի հետ: Առաջարկում ենք 2021-2022 տարում հանդիպումները շարունակվեն:
Տեխնոլոգիական պարապմունքներ Արուսյակ Մաթևոսյանի հետ (հոկտեմբեր-դեկտեմբեր)
Այլ կարևոր ձեռքբերումներ
- Առարկայական ֆլեշմոբերի կազմակերպում ու իրականացում
- Գագարին նախագծով Զովաբեր և Ծաղկունք գյուղերի դպրոցների դասվարների վերապատրաստման կազմակերպում և իրականացում
- Լաբորատորիայի անդամների 2020-2021 ուստարվա ամփոփումները
Ամսական հաշվետվություններ
Հուլիս-օգոստոսի անելիքներ
- Առարկայական բաղադրիչների լրամշակում (պատասխանատու՝ լաբորատորիայի ղեկավար)
- 2021-2022 ուստարվա ծրագրերի ամբողջացում. (պատասխանատուներ՝ լաբորատորիայի անդամներ)
Հաջորդ ուսումնական տարվա անելիքներ, ծրագրեր
- Ծրագիրը լրամշակման փուլում է…
Լողի պարապմունք
Ներկայացնում է Տաթև Համբարյանը՝
Սեմինարի ընթացքում մեր դասվարները, կատարեցին լողուսուցման էլեմենտներ, ջրացատկ: Կատարելագործեցին լողալու հմտությունը, աշխատեցին այն վարժությունների վրա, որոնք դժվար էին ստացվում: Սեմինարի ընթացքում, դասվարները սովորեցին նաև, ինչպես օգնել ջրում խեղդվող սովորողին:
Հեծանվավարության պարապմունք
Մանկավարժական ճամբարի ընթացքում դասվարները մասնակցեցին հեծանվավարության պարապմունքի, որը տեղ ունեցավ Մայր դպրոցի հեծանվային ճեմուղով:
Լուսաբանումը՝ Ազնիվ Մանուկյանի
Մարմնամարզության պարապմունք
Այսօր անցկացրեցինք դասվարների մարմնամարզական պարպմունք: Դասվարները ներկայացրեցին իրենց մարզական կարողությունները՝ կատարելով մարզական տարբեր վարժություններ (շարային, ընդհանուր զարգացնող վարժություններ, կանգ թիանների վրա, կամուրջ,գլուխկոնծի առաջ վարժությունները, ցատկ ցատկացանցի վրա, զուգափայտի վրա ձգումներ):
Լուսաբանումը՝ Ռոզա Գսպոյանի