Մանկավարժական գարնանային բաց դպրոց

Ժամանակահատվածը՝ Մարտի 22-26

Կազմակերպումը՝ առցանց

Մարտի 25, ժամը 14:30 — Առցանց հանդիպում-քննարկում

Մասնակիցներ՝ 2-3-րդ դասարանների ղեկավարներ
Առցանց հանդիպում, մուտքը՝ հղումով

Օրակարգում՝

  • Մայրենիի մարտյան ֆլեշմոբի ամփոփումները դասարանական բլոգներում
  • Բանավոր մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության կազմակերպման մասին
  • Շախմատային հանդիպման մասին՝ մարտի 26-ին, ժամը 13։00, Արևելյան դպրոցում
  • Գևորգ Հակոբյանի մենթորական հանդիպումների մասին (պատումների, տպավորությունների հրապարակում բլոգներում)
  • Ուսումնական գարուն նախագծերի ընթացքի, ամփոփումների մասին(դիտարկումներ, առաջարկներ)
  • Ապրիլի նախագծեր (Ձոն, Զատիկ, Աղայան-Ռոդարի)
  • Զատկական ֆլեշմոբերի փաթեթի մասին
  • Ապրիլի ֆլեշմոբերի կազմակերպման մասին

Հանդիպման լուսաբանող Սիդոնյա Վիրաբյան

Մարտի 23, 26, ժամը 14:00 — աշխատանքային խմբի առցանց հանդիպում

Աշխատանքային խմբի անդամներ՝ Մանուշակ Աբրահամյան, Կարինե Մամիկոնյան, Լուսինե Գասպարյան, Մերի Գրիգորյան, Դիանա Գևորգյան

Թեման՝ Իմացումի հրճվանք կրթական ծրագրի լրամշակում

Օրակարգում՝

  • Լուսինե Գասպարյան, Դիանա Գևորգյան — Գնահատումը կրտսեր դպրոցում
  • Կարինե Մամիկոնյան — ուսումնական գործընթացի կազմակերպման միջավայր (դասարան-լաբորատորիա, բակ-պարտեզ, ուսումնական կենտրոններ, այլ)
  • Մերի Գրիգորյան — ուսումնական գործընթացի կազմակերպման միջոցներ (մեդիագործիքներ, էլեկտրոնային փոստ, ուսումնական բլոգներ՝ դասվարի, սովորողի)
  • Մանուշակ Աբրահամյան — Իմացումի հրճվանք ծրագրի առանձնահատկությունը, կազմակերպման ձևը, կազմակերպման ղեկավարը

Արդյունքում՝ ամբողջացրած աշխատանքները կներկայացնենք լաբորատորիայի անդամների և մանկավարժական կենտրոնի քննարկմանը։

Ուսումնական օգտակար ռեսուրսներ՝