Սեպտեմբերի 4. 6 տարեկանների կրթական շքերթ. Բլեյան դպրոցի օր

Հեղինակային կրթական ծրագրի ուսումնական օրացույցով՝ սեպտեմբերի 4-ին 6 տարեկանների կրթական շքերթն է, որին մասնակցում են նաև սովորողների ընտանիքները:

Շարունակել կարդալ “Սեպտեմբերի 4. 6 տարեկանների կրթական շքերթ. Բլեյան դպրոցի օր”

Դասվարների հավաք

Օգոստոսի 25

ժամը՝ 9:15 -6 տարեկանների դասվարների հավաք

ժամը՝ 10:15 — 2-3-րդ դասարանների դասվարների հավաք

Օրակարգում

Նոր ուսումնական տարի, պատրաստություն

  1. դասարանական բլոգ, սովորողների բլոգներ (բլոգին ներկայացվող պահանջներ)
  2. սովորողների անունները բլոգում՝ այբբենական կարգով (5-6 տարեկանների, 2-րդ դասարանների դեպքում՝ սովորողների էջեր, 3-րդ դասարաններում՝ բլոգների հղումներ)
  3. սովորողների էլեկտրոնային փոստեր (նոր ընդունված սովորողների, այլ դպրոց տեղափոխվածների )
  4. դասարանական ուսումնական օրացույց (կրթահամալիրային նախագծեր, նախաձեռնություններ, դասարանական նախագծեր, ճամփորդություններ, ծնողական հավաքների ժամանակացույց, սովորողների ծննդյան օրեր, այլ կարևոր նշումներ, 5 տարեկանների դեպքում՝ նաև ամիսիկներ)
  5. ուսումնական փաթեթներ (ուսումնական ռեսուրսների հղումներ, աշխատանքային փաթեթներ)
  6. ծնողական հավաքներ (կազմակերպումը)

Մասնագիտական զարգացում

  • Մայրենի խոսքի մշակույթի սեմինարներ դասվարների համար
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Հանդիպումներ Գևորգ Հակոբյանի հետ
  • Մարզական պարապմունքներ
  • Երաժշտական պարապմունքներ
  • Քանդակի մանկավարժական դպրոց
  • Գրական ակումբ

Պայմանավորվածություններ

  1. մենթոր ուսուցիչներ (աշխատանքի կազմակերպման մասին)
  2. առարկայական ֆլեշմոբերի պատասխանատուներ (յուրաքանչյուր ամսվա պատասխանատուների ցանկ)
  3. նախագծային աշխատանքային խմբերի կազմավորում (2021-2022-ին՝ «Իմացումի լաբորատորիայի» աշխատանքը)
  • «Գիտելիքի օրը բարձունքին» նախագծեր՝ սեպտեմբերի 1
  • Կրթական շքերթ՝ սեպտեմբերի 4՝
  • Անկախության տոն. բարձունքների հաղթահարում՝ սեպտեմբերի 21
  • «Ես», «Տիեզերք» ուսումնական նախագծեր
  • Առարկայական ֆլեշմոբեր
  • Սովորողի զարգացման բնութագրեր

Դասվարների վերապատրաստումներ

1-ին փուլ՝ մայրենի խոսքի մշակույթ. գործնական քերականություն

Տևողությունը՝ 12 ժամ

Վերապատրաստող՝ Մարինե Ամիրջանյան

Բովանդակությունը՝

  • Նամակագրություն
  • Շնորհավորանք
  • Հայտարարություն
  • Գործունեության լուսաբանում ( այդ թվում՝ նյութի վերնագրի ընտրություն)
  • Նախագծի կազմում, ամփոփում

Մասնակիցները, գործնական բլոգային աշխատանք կատարելով՝ կյուրացնեն նշված կետերով տեքստեր գրելու հմտություններ:

2-րդ փուլ՝ Մեդիագրագիտություն, բլոգավարություն

Տևողությունը՝

Վերապատրաստող՝ Հերմինե Անտոնյան

3-րդ Ստեղծագործական երևակայության քերականություն

Տևողությունը՝

Վերապատրաստող՝ Մարիետ Սիմոնյան, Անահիտ Հարությունյան

«Աիդա Պետրոսյան» փաթեթ

Մանկավարժական մոտեցումներ

Մաթեմատիկա.ուսումնական ծրագիր 1-3-րդ դասարանների համար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր,

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր,

2021-2022  ուս. տարի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) կրթահամալիրում իրականացվող  «Ստեղծողի  դպրոց, անհատի կրթական պատվեր, մեդիակրթություն» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի բաղկացուցիչն է։ Ծրագիրն իրականացվում է կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում։ Ծրագրի կարևոր առանձնահատկությունը ոչ առարկայական, ինտեգրված ուսուցման կազմակերպումն է:

Ծրագիրն ապահովում է  պետական կրթական չափորոշչի՝ կրտսեր դպրոցին ներկայացվող պահանջները, սովորողի անհատական կրթության իրավունքը, կրթության անընդհատությունը:

Ծրագրի իրականացումը կազմակերպվում է առկա, հեռավար, առցանց-ընտանեկան ուսուցմամբ՝  ուսումնական և հասարակական նախագծերի, ստուգատեսների, առարկայական  ֆլեշմոբերի, ծեսերի, ուսումնական ճամփորդությունների, ուսումնահետազոտական ճամբարների միջոցով՝ հիմքում ունենալով ուսումնական օրացույցը:

Շարունակել կարդալ “Մաթեմատիկա.ուսումնական ծրագիր 1-3-րդ դասարանների համար”

Մայրենի լեզու. ուսումնական ծրագիր 1-3-րդ դասարանների համար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր,

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր,

2021-2022 ուս. տարի

    Երեխան մայրենի լեզվի կրողն է: Նա, լավ, թե վատ, ճիշտ, թե սխալ, անընդհատ հաղորդակցվում է, ճանաչում ինքն իրեն, արտահայտում իր մտքերը, փորձում հասկանալ ու հասկանալի լինել: «Մայրենի լեզվի ուսուցում» ասվածը պայմանական է, քանզի մարդն այն յուրացնում է ամբողջ կյանքի ընթացքում:
    Կրտսեր դպրոցի խնդիրն է օգնել երեխային ճիշտ ձևակերպել  գրավոր և բանավոր խոսքը, կարողանալ արտահայտել իր հույզերը, ապրումները,  զգացմունքները և հաղորդակցվել: Մայրենիի ուսուցումը`  որպես ուսուցման հիմնական լեզու, անընդհատ է ու սերտորեն կապված է սովորողի ամենօրյա գործունեության հետ: Այն պետք է նպաստի սովորողի՝ բնականոն, անկաշկանդ, ստեղծագործ, տրամաբանող, ազատ արժեհամակարգի ձևավորմանը:
     Մայրենի լեզուն ուղղված է՝

  • սովորողի ինքնաարտահայտմանը, ինքնադրսևորմանը,
  • սեփական միտքը բանավոր և գրավոր ձևակերպելուն և արտահայտելուն,
  • սովորողի ստեղծագործական մտքի զարգացմանը:

Շարունակել կարդալ “Մայրենի լեզու. ուսումնական ծրագիր 1-3-րդ դասարանների համար”

«Իմացումի հրճվանք» ծրագրի 2-3-րդ դասարանների ղեկավարների լաբորատորիայի գործունեության աշխատանքային բնութագիր

«Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի 2-3-րդ դասարանների ղեկավարների լաբորատորիան համակարգում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2-3-րդ դասարաններում հեղինակային կրթական ծրագրի մշակման, իրականացման, տարածման աշխատանքները։ 

Լաբորատորիայի անդամներն են՝

  •  կրտսեր դպրոցների 2-3-րդ դասարանների ղեկավարները:

Լաբորատորիայի գործառույթներն են․

  • «Իմացումի հրճվանք» հեղինակային կրթական ծրագրի մշակումը
  • «Իմացումի հրճվանք» հեղինակային կրթական ծրագրով որոշված կրթահամալիրային նախագծերի, ուսումնական փաթեթների մշակումը
  • դասվարների մասնագիտական զարգացման պարապմունքների մշակումը և կազմակերպումը.
  • կրթահամալիրում իրականացվող «Իմացումի հրճվանք» հեղինակային ծրագրով հանրապետության դասվարների վերապատրաստման մշակումը և կազմակերպումը, գործընկերային կապերի պահպանումը.
  • «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրով աշխատող 2-3-րդ դասարանում դասավանդող դասվարի բլոգի ուսումնասիրությունը.

Լաբորատորիայի ղեկավարը՝

  •  համակարգում է լաբորատորիայի ընթացիկ աշխատանքը,
  • վարում է լաբորատորիայի բլոգը,
  • մասնակցում է կրթահամալիրի մասնաժողովի նիստերին,
  • ամեն ամիս կրթահամալիրի մասնաժողովին ներկայացնում է տեղեկանք լաբորատորիայի գործունեության մասին,
  • կազմակերպում է ամենամսյա ֆլեշմոբների մայրենիի 2-3-րդ դասարանների և մաթեմատիկայի առաջին մակարդակի առաջադրանքների ամբողջացումը
  • կազմակերպում է մասնագիտական զարգացման պարապմունքներ, մասնագետի հետ քննարկում պարապմունքների բովանդակությունը
  • ուսումնասիրում է դասվարների բլոգները,
  • կազմում տեղեկանքներ առանձին դասվարների աշխատանքի վերաբերյալ,
  • համակարգում է «Իմացումի հրճվանք» հեղինակային կրթական ծրագրով որոշված կրթահամալիրային նախագծերի իրականացումը։

Մասնաժողովի նիստ. հունիսի 29

Հունիսյան գործունեությունը բաժանված էր երկու մասի՝ ուսուցման չորրորդ շրջան. հունիսյան ճամբար և մանկավարժական բաց ճամբար:

Ուսուցման չորրորդ շրջանի ամփոփումները ներառված են 2-3-րդ դասարանների ղեկավարների ուսումնական գործունեության տարեկան ամփոփումներում: Դասվարները ուսումնական տարին ամփոփել են նաև սովորողի զարգացման բնութագրի 3-րդ և 4-րդ ուսումնական շրջանների դիտարկումները լրացնելով:

Մանկավարժական բաց ճամբար.

Մանկավարժական հունիսյան ճամբարի ընթացքում դասվարներն իրենց ընտրությամբ մասնակցեցին . հեծանվավարություն, լող, մարմնամարզություն մարզական պարապմունքների:

Հունիսի 15-ի հանդիպման ընթացքում քննարկեցինք 2020-2021 ուստարվա ամփոփման հարցերը, «Ուսումնական ամառ» նախագծային աշխատանքները, 2021-2022 ուստարվա ծրագրերին ներկայացվող պահանջները:

Պատասխանատու դասվարների հետ ամբողջացրեցինք հունիսյան ֆլեշմոբների մայրենիի 2-3-րդ դասարանների և մաթեմատիկայի առաջին մակարդակի առաջադրանքները:

Մենթոր Գևորգ Հակոբյանի հետ հանդիպումներն ուղղված էին 2021-2022 ուստարվա մաթեմատիկա առարկայի ծրագրի կազմակերպմանը: Դասվարները տիար Գևորգի հետ հանդիպումներն արդյունավետ են համարում և առաջարկում եմ 2021-2022 ուստարում շարունակել:

Մանկավարժության կենտրոնին եմ ներկայացրել․

Ուսումնական, մեթոդական, հետազոտական աշխատանքներ հուլիս-օգոստոսին․

  • Ուսումնական ծրագրերի լրամշակում
  • Ուսումնական նախագծերի, փաթեթների ամբողջացում

Ստեղծագործական խմբերի (TV, ռադիոխմբագրություններ, ամսագրեր) աշխատանքի ամփոփում

Դասարան TV, Արևմտյան դպրոց, Արմինե Գյոնջյան, Լուսինե Պետրոսյան․ ամփոփումը

Առականի TV․ Հարավային դպրոց, Մոնիկա Տոնոյան. ամփոփում

Խորոտ TV. Հյուսիսային դպրոց, Ազնիվ Մանուկյան․ ամփոփումը

«Բլոգ TV» և «Խխունջ ռադիո»ուսումնական նախագծեր. Հռիփսիմե Առաքելյան