Սեպտեմբերի 4. 6 տարեկանների կրթական շքերթ. Բլեյան դպրոցի օր

Հեղինակային կրթական ծրագրի ուսումնական օրացույցով՝ սեպտեմբերի 4-ին 6 տարեկանների կրթական շքերթն է, որին մասնակցում են նաև սովորողների ընտանիքները:

Շարունակել կարդալ “Սեպտեմբերի 4. 6 տարեկանների կրթական շքերթ. Բլեյան դպրոցի օր”

Դասվարների հավաք

Օգոստոսի 25

ժամը՝ 9:15 -6 տարեկանների դասվարների հավաք

ժամը՝ 10:15 — 2-3-րդ դասարանների դասվարների հավաք

Օրակարգում

Նոր ուսումնական տարի, պատրաստություն

  1. դասարանական բլոգ, սովորողների բլոգներ (բլոգին ներկայացվող պահանջներ)
  2. սովորողների անունները բլոգում՝ այբբենական կարգով (5-6 տարեկանների, 2-րդ դասարանների դեպքում՝ սովորողների էջեր, 3-րդ դասարաններում՝ բլոգների հղումներ)
  3. սովորողների էլեկտրոնային փոստեր (նոր ընդունված սովորողների, այլ դպրոց տեղափոխվածների )
  4. դասարանական ուսումնական օրացույց (կրթահամալիրային նախագծեր, նախաձեռնություններ, դասարանական նախագծեր, ճամփորդություններ, ծնողական հավաքների ժամանակացույց, սովորողների ծննդյան օրեր, այլ կարևոր նշումներ, 5 տարեկանների դեպքում՝ նաև ամիսիկներ)
  5. ուսումնական փաթեթներ (ուսումնական ռեսուրսների հղումներ, աշխատանքային փաթեթներ)
  6. ծնողական հավաքներ (կազմակերպումը)

Մասնագիտական զարգացում

  • Մայրենի խոսքի մշակույթի սեմինարներ դասվարների համար
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Հանդիպումներ Գևորգ Հակոբյանի հետ
  • Մարզական պարապմունքներ
  • Երաժշտական պարապմունքներ
  • Քանդակի մանկավարժական դպրոց
  • Գրական ակումբ

Պայմանավորվածություններ

  1. մենթոր ուսուցիչներ (աշխատանքի կազմակերպման մասին)
  2. առարկայական ֆլեշմոբերի պատասխանատուներ (յուրաքանչյուր ամսվա պատասխանատուների ցանկ)
  3. նախագծային աշխատանքային խմբերի կազմավորում (2021-2022-ին՝ «Իմացումի լաբորատորիայի» աշխատանքը)
  • «Գիտելիքի օրը բարձունքին» նախագծեր՝ սեպտեմբերի 1
  • Կրթական շքերթ՝ սեպտեմբերի 4՝
  • Անկախության տոն. բարձունքների հաղթահարում՝ սեպտեմբերի 21
  • «Ես», «Տիեզերք» ուսումնական նախագծեր
  • Առարկայական ֆլեշմոբեր
  • Սովորողի զարգացման բնութագրեր

Դասվարների վերապատրաստումներ

1-ին փուլ՝ մայրենի խոսքի մշակույթ. գործնական քերականություն

Տևողությունը՝ 12 ժամ

Վերապատրաստող՝ Մարինե Ամիրջանյան

Բովանդակությունը՝

  • Նամակագրություն
  • Շնորհավորանք
  • Հայտարարություն
  • Գործունեության լուսաբանում ( այդ թվում՝ նյութի վերնագրի ընտրություն)
  • Նախագծի կազմում, ամփոփում

Մասնակիցները, գործնական բլոգային աշխատանք կատարելով՝ կյուրացնեն նշված կետերով տեքստեր գրելու հմտություններ:

2-րդ փուլ՝ Մեդիագրագիտություն, բլոգավարություն

Տևողությունը՝

Վերապատրաստող՝ Հերմինե Անտոնյան

3-րդ Ստեղծագործական երևակայության քերականություն

Տևողությունը՝

Վերապատրաստող՝ Մարիետ Սիմոնյան, Անահիտ Հարությունյան

2019 — 2020 ուստարի. դասարանական ուսումնական օրացույցներ

Դասարանական ուսումնական օրացույցը ստեղծվում է մինչ ուսումնական տարի սկսելը՝ հիմքում ունենալով կրթահամալիրի ուսումնական օրացույցը: Դասվարը, ելենելով իր դասարանի առանձնահատկություններից, հետաքրքրություններից, զարգացնում է իր դասարանի օրացույցը:

Ուսումնական տարվա ավարտին օրացույցը՝ համապատասխան հղումներով արտացոլում է տվյալ դասարանի, դասվարի  մեկ անցած ուսումնական տարվա Ծրագիրը:

Ստորև՝ դասարանական օրացույցները

Մանուշակ Աբրահամյանի երրորդ դասարան

Մարգարիտ Հովնանյանի առաջին դասարան

Դիանա Գևորգյանի երկրորդ դասարան

Վարսիկ Աթոյանի երրորդ դասարան

Կարինե Մամիկոնյանի առաջին դասարան

Լիանա Ռոզիկյանի հինգ-վեց տարեկաններ Շարունակել կարդալ “2019 — 2020 ուստարի. դասարանական ուսումնական օրացույցներ”

2020 — 2021 ուստարի. դասվարների անհատական աշխատանքային փաթեթներ

Առաջին դասարաններ

Հասմիկ Ղազարյան

Լիլիթ Սահակյան

Արմինե Մնացականյան Շարունակել կարդալ “2020 — 2021 ուստարի. դասվարների անհատական աշխատանքային փաթեթներ”

Կրթահամալիրի մասնախմբերի ամառային աշխատանքը. հանդիպում #1

Հուլիս — օգոստոսի աշխատանքներ. «Իմացումի հրճվանք» լաբորատորիայի ուումնական տարում սկսած և դեռևս չավարտած աշխատանքներ

  1. Առցանց ամառային դպրոց. ըստ ժամանակացույցի յուրաքանչյուր դասվար տեսանյութի տեսքով մեկ հաղորդում պետք է պատրաստի-ներկայացնի: Հաղորդումը պիտի հետաքրքիր լինի  տարեկաններին: Տեսանյութերի հրապարակման ժամանակացույցը / օրերը և ժամերը/ նախապես կհրապարակվի լաբորատորիայի, դասվարների բլոգներում, և սովորողները, ըստ ցանկության և հետաքրքրության կարող են սպասել — դիտել հաղորդումը, որը լինելու է ինտերակտիվ, պահանջելու է սովորողներից նաև աշխատանքի շարունակություն:

Շարունակել կարդալ “Կրթահամալիրի մասնախմբերի ամառային աշխատանքը. հանդիպում #1”

Տարեվերջյան ստուգատեսների ամփոփում, քննարկում

36189011_1935992196425176_6117212599890214912_n

Հունիսի վերջին երկու օրերի ընթացքում «Իմացումի հրճվանք» լաբորատորիան կազմակերպեց 1-3-րդ դասարանների  տարեվերջյան ստուգատեսների ամփոփում-քննարկում: Աշխատանքը կատարելու համար առաջինից երրորդ դասարանների դասվարները ուսումնասիրեցին միմյանց նախագծերը, կատարեցին դիտարկումներ, համեմատեցին նախորդ տարում իրենց իրականացրած նախագծերի, արդյունքների հետ:

 

 

Շարունակել կարդալ “Տարեվերջյան ստուգատեսների ամփոփում, քննարկում”