Օրակարգն՝այստեղ
Փետրվարն իր կազմակերպմամբ առանձնանում էր մենթոր Գևորգ Հակոբյանի հանդիպումների ընդլայմամբ։ Հրապարակված ժամանակացույցի համաձայն տիար Գևորգը հանդիպումներ անցկացրեց բոլոր կրտսեր դպրոցներում։
Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հյուսիսային և Արևելյան դպրոցների երրորդ դասարանցիների մասնակցությամբ իրականացրեցինք Թումանյանական շքերթը, Արևմտյան և Հարավային դպրոցների երրորդ դասարանցիների ուսումնական ճամփորդություն կազմակերպեցին Մհեր Մկրտչյան թատրոն։ Իրականացված թումանյանական նախագծերը, ընթերցումերը, ընտանեկան նախագծերը բազմազան և հետաքրքիր էին։
Ամփոփումները՝ այստեղ։
Մասնախմբի անդամներն իրենց սովորողների փետրվարի մայրենիի ֆլեշմոբերի արդյունքներն ամփոփեցին դասարանական բլոգներում։ Միասնական քննարկման արդյունքում ամբողջացրեցինք նաև մաթեմատիկայի առաջին մակարդակի առաջադրանքները։
Հարցման համաձայն Արուսյակ Մաթևոսյանի տեխնոլոգիական հանդիպումներին ցանկություն հայտնեցին և մասնակցեցին 12 դասվարները։ Հանդիպումների ընթացքում ծանոթացանք թաղիքագործության գաղտնիքներին և պատրաստեցինք կրծքազարդ-ծաղիկներ։ Ափոփումներն՝ այստեղ։
Մասնախմբի անդամների փետրվարի 25-ի առցանց հանդիպման ընթացքում կքննարկենք փետրվարյան նախագծերն ու կպլանավորենք մարտի անելիքները։