Կրթահամալիրի մասնախմբերի ամառային աշխատանքը. հանդիպում #1

Հուլիս — օգոստոսի աշխատանքներ. «Իմացումի հրճվանք» լաբորատորիայի ուումնական տարում սկսած և դեռևս չավարտած աշխատանքներ

  1. Առցանց ամառային դպրոց. ըստ ժամանակացույցի յուրաքանչյուր դասվար տեսանյութի տեսքով մեկ հաղորդում պետք է պատրաստի-ներկայացնի: Հաղորդումը պիտի հետաքրքիր լինի  տարեկաններին: Տեսանյութերի հրապարակման ժամանակացույցը / օրերը և ժամերը/ նախապես կհրապարակվի լաբորատորիայի, դասվարների բլոգներում, և սովորողները, ըստ ցանկության և հետաքրքրության կարող են սպասել — դիտել հաղորդումը, որը լինելու է ինտերակտիվ, պահանջելու է սովորողներից նաև աշխատանքի շարունակություն:

  1. Առաջին, երկրորդ, երրորդ դասարանների ընթերցանության նյութերի փաթեթներ. ներկայացնում են դասվարները. յուրաքանչյուր դասվար, ելնելով իր դասարանի առանձնահատկություններից, նախագծերի ուղղություններից,  տարվա ընթացքում հավաքել է իր դասարանի ընթերցանության նյութերի փաթեթը: Երբ դասվարները փաթեթները ներկայացնեն, ծաղկաքաղ կարվի և կհրապարակվի մեկ ամբողջական փաթեթ՝ նյութերով, առաջադրանքներով:
  2. Դասարանական ուսումնական օրացույցներ. դասվարները կամբողջացնեն իրենց անցած ուստարվա ուսումնական օրացույցները. դասարանական օրացույցը կստեղծի տվյալ դասարանի «Իմացումի հրճվանք» ծրագիրը: Հաջողած օրինակների վրա կարելի է զարգացնել նոր ուստարվա դասարանական օրացույցների կառուցվածը:
  3. Դասվարի  նոր ուստարվա աշխատանքային փաթեթ.  անհատական ծրագրային փաթեթների ամբողջացում /դասվարների հետ քննարկել ենք փաթեթի կառուցվածքը/:
  4. Սովորողի զարգացման բնութագրեր. լրամշակում
  5. «Պարտեզ» ամսագիր.

  • ամսագիրը ընթերցարան է լինելու կրտսեր դպրոց- պարտեզի դաստիարակների, դասվարների, դասավանդողների, սաների, սովորողների, ծնողների համար
  • նախատեսում ենք, որ ամսագրում տեղ են գտնելու դաստիարակ — դասվարների, սաների, սովորողների, ընտանեկան դպրոցների կողմից մշակված — ստեղծված լավագույն ծրագրային, ուսումնական նյութերը, մշակումները:
  • աշխատանքային խումբը լինելու է փոփոխական՝ կապված ամսագրի նախագծերի բովանդակությունից: Աշխատանքային խմբի մեջ կարող են ներգրավել  կրտսեր դպրոցի հետ կապ ունեցող բոլոր ոլորտների մասնագետները: Մշտական համագործակցություն է նախատեսվում լաբորատորիաների ղեկավարների  հետ:

Աշխատանքներն այս փուլում. 

  • «Պարտեզ» ամսագրի նոր կայքէջ կամ բլոգ՝ դիզայն, բաժիններ.
  • Միջազգային նմանատիպ  ամսագրերի ուսումնասիրություն.
  • Փոքր խմբերով քննարկումներ՝ կապված բովանդակության ստեղծման, ուղղությունների հետ.
  • Կրտսեր դպրոց- պարտեզի  «Պարտեզ» ամսագրի ՖԲ էջի ստեղծում-տարածում

«Պարտեզ» ամսագրի շնորհանդեսը նախատեսում ենք օգոստոս ամսին:

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s