2020-2021 ուսումնական տարում «Իմացումի հրճվանք» լաբորատորիայի գործունեությունը

«Իմացումի հրճվանք»  լաբորատորիայի  կազմում են կրթահամալիրի դասվարները, որոնք լրամշակում և իրականացնում են կրթահամալիրի հեղինակային Ծրագիրը, ինչպես նաև կազմում-փորձարկում են անհատական նախագծերը, որոնցից հաջողվածները ներառվում են «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրում։

Մասնակիցները՝

Լաբորատորիայի գործառույթները՝

  • Համակարգում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով հաստատված ուսումնական նախագծերը, այդ թվում ճամփորդությունները։

Տարեվերջին նախատեսվում է ունենալ 2-3- րդ դասարանների  լավագույն նախագծերի ընտրանուց կազմված ուսումնական նախագծերի, այդ թվում ուսումնական ճամփորդությունների փաթեթ, որն ավելի կոնկերտ և ամբողջական կներկայացնի հեղինակային ծրագիրը։

Լրամշակում — ամբողջացնում է

  • «Իմացումի հրճվանք» ծրագիրը
  • ուսումնական նախագծերը
  • ուսումնական փաթեթները
  • ուսումնական ճամփորդությունների ուղեցույցը
  • սովորողի գործունեության գնահատման փաթեթը (զարգացման անհատական բնութագրերը)

Կազմակերպում է

  • սեմինարներ դասվարների համար
  • հավաքներ դասվարների և Ծրագրում ներառված այլ մասնագետների հետ
  • մենթորական աշխատանք
  • առցանց քննարկումներ դասվարական աշխատանքին վերաբերող տարբեր հարցերի շուրջ

Կատարում է

  • առցանց/բլոգային ուսումնասիրություններ, անհրաժեշտության դեպքում կատարում առցանց քննարկում-խորհրդատվություն

Թողնել մեկնաբանություն