Դասավանդողների(դասվարների) ուսումնական բլոգների ուսումնասիրություն
Ուսումնասիրության նպատակը՝ հարցման միջոցով օգնել դասավանդողներին գտնել թերությունները և շտկել դրանք։
ա․ Համապատասխանո՞ւմ է բլոգը դասավանդողի բլոգին ներկայացվող պահանջներին
բ․ Ինչպե՞ս է իրականացվում Ընտանեկան դպրոցում սովորողի առաջադիմության հաշվառումը, գնահատումը
գ․ Դասավանդողի մասնագիտական զարգացում, ինքնակրթություն
Հարցաթերթիկը կազմել է Լուսինե Ալեքսանյանը
Վերլուծությունը ներկայացնում է Լուսինե Փաշայանը
Հարցմանը մասնակցել է 33 դասվար։
Հարցումը կազմված է չորս մասից․
Առաջին մասի հարցերն ուղղված են ընտանեկան նախագծերի և արդյունքների հրապարակմանը․
- Ընտանեկան նախագծերը դասվարների բլոգներում հրապարակված են ըստ շաբաթների, մեկ էջով․
2. Հղումները բոլորի մոտ հրապարակված են։
3. Հեռավար-առցանց ուսուցման ընտանեկան նախագծերի արդյունքները հրապարակված են որպես ամենօրյա լուսաբանում:
4.Հղումները բոլորի մոտ հրապարակված են։
5. Հեռավար-առցանց ուսուցման ընտանեկան նախագծերը հրապարակված են շաբաթական ամփոփման էջով:
6. Հղումները բոլորի մոտ հրապարակված են։
Երկրորդ մասի հարցերն ուղղված են դասավանդողի ինքնակրթության նախագծերին․
7. Մանկավարժական աշխատողի բլոգում հրապարակված են ինքնակրթության նախագծերը:
8.Հղումները բոլորի մոտ հրապարակված են։
9. Մանկավարժական աշխատողի բլոգում հրապարակված են ինքնակրթության նախագծերի արդյունքները:
10.Հղումները բոլորի մոտ հրապարակված են։
Երրորդ մասն ուղղված էր կրթահամալիրի մանկավարժական աշխատողի՝ ուսումնական դասընթացի ծրագրով որոշված ուսումնական փաթեթին (առցանց պարապմունքներ, հեռավար աշխատանքի առաջադրանքներ, ուսումնական առարկայական նախագիծ):
11- 12. Առցանց պարապմունքներ — բոլոր բլոգներում հրապարակված է շաբաթվա ժամանակացույցը
13- 14. Հեռավար աշխատանքի առաջադրանքներ, առարկայական ուսումնական նախագծեր — բոլոր բլոգներում հրապարակված են առաջադրանքները
15 — 16. Ուսումնական օրացույցով որոշված կրթահամալիրային նախագծեր — բոլոր բլոգներում հրապարակված են
17- 18. Ուսումնական օրացույցով որոշված կրթահամալիրային նախագծեր, աշխատանքի արդյունքը— արդյունքները հրապարակված են շաբաթական ամփոփման մեջ
Չորրորդ մասն ուղղված է մանկավարժական աշխատողի բլոգին ներկայացվող պահանջներին
19. Բլոգը հեշտ ընթեռնելի է․
Հարցմանը մասնակից բոլոր մասնակիցների կարծիքներով իրենց բլոգները հեշտ ընթեռնելի են։
Իմ դիտարկումը՝ երբեմն բլոգում անհրաժեշտ տեղեկությունը փնտրելու համար շատ ժամանակ է հարկավոր լինում։ Պատահում է, որ ուսումնասիրողը չի գտնում, և միայն բլոգի հեղինակի ուղղորդմամբ է կարողանում կողմնորոշվել։ Պատճառը բլոգի էջերի, բաժինների բազմաքանակությունն է։
20. Պարունակում է հետևյալ տեղեկությունները․
- Մխիթար Սեբաստացի կրթահամալիր , դպրոց, դասարան — բոլորի մոտ
- Դասվարի անուն, ազգանունը — բոլորի մոտ
- Իմ մասին էջ լուսանկարով, ինքնակենսագրությամբ- բոլորի մոտ
- Հղում կայքին — բոլորի մոտ
- Հղում ենթակայքին — բոլորի մոտ
- Հղում դպիրին — բոլորի մոտ
- Հղում սոցիալական էջերին — 10 բլոգում կա
- Սովորողների էջերը — 30 բլոգում մոտ
Պահանջներից դուրս՝ դասվարների մի խմբի մոտ առկա են
- գործընկերների բլոգների հղումները
- Լաբորատորիայի էջի հղումը
- Պարտեզ ամսագրի հղումը
- կրթահամալիրի տնօրենի բլոգի հղումը
21. Բլոգի բաժիններ
- Աշխատողի անհատական պլան — հրապարակված է 30 բլոգում, 3 հոգում մոտ անձնական էլ․ փոստի պահոցում, որի հղումն ունի դպրոցի ղեկավարը
- Աշխատողի վարած-վարելիք դասընթացի ծրագիրը — 26 բլոգում հրապարակված են ծրագրերը, որոնք կազմված են իրենց կամ գործընկերների, մասնախմբի կամ լաբորատորիայի կողմից
- Աշխատողի ստեղծած ուսումնական նյութեր — 26 բլոգում հրապարկված են ուսումնական նյութերը, հղումները։ Հրապարկված ուսումնական նյութերը կազմված են տվյալ բլոգի դասվարի, գործընկեր դասվարի կողմից, կան նաև հղումներ ձայնադարանի, ուսումնական այլ կայքերից
- ՈՒսումնական պարապմունքներ — այս բաժինը մեծամասնությունը չունի, սակայն, փոխարենն ունի աշխատակարգ/ աշխատանքային նախագիծ բաժինը
- Ուսուցչի օրագիր — բաժինը կա 20 բլոգում մոտ
- Ուսումնական ճամփորդություն — բոլորի մոտ կա
- Ուսումնական նախագծեր — բոլորի մոտ կա
- Սովորողների ճամբար — բոլորի մոտ կա։ Մի խմբի մոտ կա ճամբար բաժինը, որտեղ ներառված են և՛ սովորողների, և՛ մանկավարժական աշխատողների ճամբարը
- Մանկավարժական աշխատողների ճամբար — 23 բլոգում կա
- Հոդված(սեփական և այլ պարբերականներից) — կա 26 բլոգում կա։ Մի մասի մոտ այս տարվա բլոգում չկա, բայց նախորդ տարիների բլոգներում կա։ Օգտվում են արխիվից։
- Ստուգատես — 30 բլոգում կա
- Հեռավար-առցանց ուսուցում — բոլորի մոտ կա
- Մայիսյան հավաք — 23 բլոգում կա
- Կրթական փոխանակումների նախագծեր — 10 բլոգում մոտ կա
- Մասնագիտական զարգացում և ինքնակրթություն — 20 բլոգում կա
- Ելույթներ ԶԼՄ-ներում — ոչ ոքի մոտ չկա
- Քաղաքացիական — հասարակական նախագծեր — 2 հոգու մոտ կա
Լրացում՝ դասվարների բլոգներում այս տարի ավելացրել ենք նաև ընտանեկան նախագծեր բաժինը։
Առաջարկներ
- Դասվարի բլոգին ներկայացվող պահանջներն առանձնացնել։ Նախագիծը մասնախմբին ներկայացրել եմ դեռևս երեք ամիս առաջ։
- Նախագծեր և արդյունքներ փաթեթները պետք է հղումներով իրար կապված լինեն։
- Միևնույն թեմային վերաբերող նյութերը հրապարակվեն փաթեթով՝ մեկ հղման տակ, ոչ թե առանձին- առանձին։