Մասնաժողովի նիստ․ 25.05

Մայիսի ամփոփում

Մայիսն առանձնանում էր իր բազմազանությամբ։

Մայիսյան 16-րդ հավաքի շրջանակներում կազմակերպված երկօրյա վերապատրաստմանը մասնակցեցին Ծաղկունք և Զովաբեր գյուղերի ութ դասվարներ։ Վերապատրաստման ամփոփումն ՝ այստեղ։

Հայացք բարձունքից․միասնականության ծես․ մեդիափաթեթ-ուղեցույցն ամբողջացնելու համար ներկայացրել եմ 1-3-րդ դասարանների համար նախատեսված վերելքի ընթերցումների ընտրանի փաթեթը։

Ինչպես նախորդ ամիսներին մայիսն ևս դասվարներն իրենց սովորողների  մայրենիի ֆլեշմոբերի արդյունքներն ամփոփեցին դասարանական բլոգներում։

Մայիսին վերսկսվեցին մենթոր Գևորգ Հակոբյանի հանդիպումները դասվարների հետ։ Հրապարակված ժամանակացույցի համաձայն տիար Գևորգը հանդիպումներ անցկացրեց բոլոր կրտսեր դպրոցներում։ Հանդիպումների ընթացքում դասվարներն ըստ դասարանների ներկայացնում էին իրենց կատարած աշխատանքը մեկ տարվա ընթացքում։

Մայիսի 12-ի առցանց հանդիպման ընթացքում քննարկած օրակարգին է անդրադարձել Լուսինե Պետրոսյանը։ Քննարկման ընթացքում դասվարները ներկայացնում էին մայիսյան նախագծերը՝ առանձնացնելով համագործակցային նախագծերը, «Ես կարողանում եմ», «Ելք» ստուգատեսները, «Բարձունքի հաղթահարում» ճամփորդական նախագծերը:

Մանկավարժության կենտրոնին եմ ներկայացրել․

Մայիսյան վերապատրաստման ամփոփում

Ծրագիրն՝ այստեղ:

Վերապատրաստմանը մասնակցում էին 8 դասվար՝ Ծաղկունք և Զովաբեր գյուղերից։

Վերապատրաստման ընթացքը լուսաբանում է Ազնիվ Մանուկյանը․

Օր 1-ին և օր 2-րդ

2-րդ օրը վերապատրաստման մասնակիցները սկսեցին Սուրբ Երրորդություն եկեղեցուց՝ ուրբաթօրյա ուսումնական ժամերգության մասնակցությամբ։

Տեսանյութը՝ Հասմիկ Մաթևոսյանի

Ժամերգությունից հետո Սեդա Թևանյանի և Հասմիկ Մաթևոսյանի ուղեկցությամբ մասնակիցները միացան իրենց կցված դասարաններին և մասնակցեցին ուսումնական պարապմուքներին։

Օրվա երկրորդ կեսին հանդիպում-քննարկումները շարունակեցինք Տիգրան Հայրապետյան գրադարանում։ Դե իսկ փառատոնային պուրակում Ուրբաթ-համերգի մասնակցությամբ էլ ամփոփեցինք օրը։

Հայացք բարձունքից․Վերելքի ընթերցումների ընտրանի․1-3-րդ դասարանների համար

Մեղու

Ա.Խնկոյան

Պըզզան, պըզզան,
Պըզպըզան,
Պստիկ մեղու տըզտըզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կծծես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս: 

Լուսաբացին

Շարունակել կարդալ “Հայացք բարձունքից․Վերելքի ընթերցումների ընտրանի․1-3-րդ դասարանների համար”

«Իմացումի հրճվանք» ծրագրի 2021-2022ուստարվա ուսումնական օրացույցի նախագծի առաջարկ

Օգոստոսի 23-27՝ մանկավարժական օգոստոսյան բաց ճամբար
Օգոստոսի 30՝ 2021-2022 ուսումնական տարվա, ուսումնական առաջին շրջանի մեկնարկ կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում

Սեպտեմբերի 1-ից՝ ուսումնական առաջին շրջանի պարապմունքներ

Սեպտեմբերի 1՝ 

  • «Գիտելիքի օրը բարձունքին» նախագծեր
  • «Գիտելիքի օրը Երևանում, Հայաստանում» ընտանեկան նախագծեր
Շարունակել կարդալ “«Իմացումի հրճվանք» ծրագրի 2021-2022ուստարվա ուսումնական օրացույցի նախագծի առաջարկ”

Սեմինար-պարապմունքի լուսաբանում

Մայիսի 12, 15:15
Օրակարգն՝ այստեղ

Այսօր տեղի ունեցավ դասվարների առցանց հանդիպումը: Դասվարները ներկայացնում էին մայիսյան նախագծերը՝ առանձնացնելով համագործակցային նախագծերը: Սովորողները տարվա ընթացքում էլ են տարբեր նախագծերով համագործակցում, բայց մայիսն առանձնահատուկ է նրանով, որ մի ամբողջ տարվա իրենց սովորածն են փոխանցում կրտսեր ընկերներին, օրինակ՝ 3-րդ դասարանցիներն արդեն հմուտ բլոգավարներ են ու սովորեցնում են 2-րդ դասարանցիներին բացել բլոգ, օգտվել գործիքներից: Հետաքրքիր վարպետության դասերով առանձնանում են ծնողները: Նախագծերը ներկայացված են դասավանդողների բլոգներում:
Այս մայիսն առանձնահատուկ էր նաև «Գագարին» նախագծով: Սովորողներն ու դասավանդողները հնարավորություն ունեցան իրենց հմտություններն ու կարողությունները փոխանցել ոչ միայն կրթահամալիրի սաներին, այլ նաև Երևանի սահմաններից դուրս՝ Գեղարքունիքի մարզ՝ Զովաբեր, Դդմաշեն, Ծաղկունք, Գեղամավան, Վարսեր, Գագարին:

Դասվարները ներկայացնում էին նաև «Ես կարողանում եմ», «Ելք» ստուգատեսներ, «Բարձունքի հաղթահարում» նախագծերը: Առաջարկում էին տարբեր և հետաքրքիր տարբերակներ:

Անդրադարձանք նաև հոդվածներին: Ամեն դասվար ընտրել իր համար այս տարվա կարևոր թեման և աշխատում է հոդվածի վրա: Մայիսի վերջ պատրաստ կլինեն հոդվածները դասավանդողների բլոգներում, «Դպիր» ամսագրում

Հետաքրքիր և բովանդակալից սեմինար-քննարկում էր:

Լուսաբանումը՝ Լուսինե Պետրոսյանի Գ․

Դասվարների վերապատրաստում

Ժամանակահատվածը՝ մայիսի 20-22

Ծրագիրը՝ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը կրթահամալիրում իրականացվող  «Ստեղծողի  դպրոց, անհատի կրթական պատվեր, մեդիակրթություն» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի բաղկացուցիչն է։

Մասնակիցներ՝ հեղինակային կրթական ծրագրի հեղինակներ, Գագարին նախագծի դպրոցների դասվարներ, մանկավարժական աշխատողներ

Շարունակել կարդալ “Դասվարների վերապատրաստում”

Առցանց հանդիպում․12.05

Մասնակիցներ՝ 2-3-րդ դասարանների ղեկավարներ
Օրը՝ մայիսի 12, ժամը 15:15
Առցանց հանդիպում, մուտքը՝ հղումով

Օրակարգում՝

  • Մայիսյան հավաք․ համագործակցային նախագծեր
  • Մայիսի նախագծեր․ուսումնական երրորդ շրջանի ամփոփում, կարողությունների «Ես կարողանում եմ», «Ելք» ստուգատեսներ, «Բարձունքի հաղթահարում» ճամփորդական նախագծերի ընթացքի մասին․ ներկայացնում են դասվարները
  • Հոդված-պատումների ընթացքի մասին
  • Մայրենիի ապրիլյան ֆլեշմոբի ամփոփումների մասին
  • Մայիսի ֆլեշմոբերի կազմակերպման մասին
  • Ուսուցման 4-րդ շրջան․ ճամբարային նախագծեր․մայիսի 31-հունիսի 11
  • Մայիսյան վերապատրաստումների մասին

Մասնակիցներ`

  1. Մանուշակ Աբրահամյան
  2. Կարինե Մամիկոնյան
  3. Կարինե Խառատյան
  4. Սիդոնյա Վիրաբյան
  5. Ազնիվ Մանուկյան
  6. Լիանա Ռոզիկյան
  7. Արմինե Մովսիսյան
  8. Սաթենիկ Սիմոնյան
  9. Հռիփսիմե Առաքելյան
  10. Նելլի Թովմասյան
  11. Տաթև Թամազյան
  12. Մերի Գրիգորյան
  13. Անահիտ Հարությունյան
  14. Արմինե Գյոնջյան
  15. Լուսինե Պետրոսյան
  16. Վարսիկ Աթոյան
  17. Քրիստինե Հովսեփյան
  18. Լուսինե Գ. Պետրոսյան
  19. Մարիամ Խաչատրյան
  20. Լուսինե Հակոբյան
  21. Լուսինե Գասպարյան
  22. Մոնիկա Տոնոյան
  23. Գոհար Սմբատյան
  24. Մարգարիտ Հովնանյան

Հանդիպման լուսաբանումը՝ Լուսինե Պետրոսյան Գ

Մասնաժողովի նիստ․ 27.04

Ապրիլի ամփոփման մասին

Ապրիլի 22-ի առցանց հանդիպման ընթացքում քննարկած օրակարգին է անդրադարձել Մոնիկա Տոնոյանը։ Քննարկման ընթացքում անդրադարձանք նաև Մայսիյան հավաքի աշխատակարգերին, համագործակցային-ճամփորդական նախագծերին, վարպետության դասերին, ուսուցման 3-րդ շրջանի ամփոփմանը՝ Ելքի, Ես կարողանում եմ նախագծերի կազմակերպմանը, Բարձունքի հաղթահարում նախագծին։

Ապրիլի մայրենիի ֆլեշմոբին մասնակցել են 256 սովորող։ Առաջադրանքները կազմել էին Լուսինե Գասպարյանն ու Արմինե Գյոնջյանը։ Արդյունքներն ամփոփված են դասարանական բլոգներում։ 

Տիար Գևորգի բացակայության ընթացքում մենթորական հանդիպումների փոխարեն դասվարներն իրենց դպրոցների մաթեմատիկայի դասավանդողների հետ քննարկեցին մարտ ամսվա մաթեմատիկայի առաջին և երկրորդ մակարդակների առաջադրանքների լուծումները։

Թիմային աշխատանքի արդյունքում ամբողջացրեցինք Հեղինակայինը «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրում փաթեթը։ Աշխատանքները շարունակվում են առարկայական բաղադրիչների լրամշակման ուղղությամբ։

Գագարին նախագծի շրջանակներում դասվարների լաբորատորիան համագործակցային այցեր է կազմակերպում Գեղարքունիքի մարզի գյուղեր։ Առաջին այցը նախատեսված է ապրիլի 30-ին Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր գյուղերի դպրոցներ։

«Դպրոցներում աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցերը» վերապատրաստման մասին ներկայացրել եմ։ Առաջարկում եմ հյուրընկալել դասախոս Սիրուշ Հովհաննիսյանին «Հեքիաթները ռիսկի նվազեցման գործիք» թեմայով մեթոդական քննարկում կազմակերպելու համար։

Աշխատանքային խմբի առցանց հավաք

Ապրիլի 19ժամը 17:00 — աշխատանքային խմբի առցանց հանդիպում, մուտքը՝ հղումով

Աշխատանքային խմբի անդամներ՝ Մանուշակ Աբրահամյան, Կարինե Մամիկոնյան, Լուսինե Գասպարյան, Մերի Գրիգորյան

Օրակարգում՝

Հեղինակայինը «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրում մշակում․ լրացումներ, առաջարկներ, հղումների կցում

Առցանց հանդիպում․22.04

Մասնակիցներ՝ 2-3-րդ դասարանների ղեկավարներ
Օրը՝ ապրիլի 22, ժամը 15:00
Առցանց հանդիպում, մուտքը՝ հղումով

Օրակարգում՝

Մասնակիցներ`

  1. Մանուշակ Աբրահամյան
  2. Կարինե Մամիկոնյան
  3. Կարինե Խառատյան
  4. Սիդոնյա Վիրաբյան
  5. Ազնիվ Մանուկյան
  6. Լիանա Ռոզիկյան
  7. Արմինե Մովսիսյան
  8. Սաթենիկ Սիմոնյան
  9. Հռիփսիմե Առաքելյան
  10. Նելլի Թովմասյան
  11. Տաթև Թամազյան
  12. Մերի Գրիգորյան
  13. Անահիտ Հարությունյան
  14. Արմինե Գյոնջյան
  15. Լուսինե Պետրոսյան
  16. Վարսիկ Աթոյան
  17. Քրիստինե Հովսեփյան
  18. Լուսինե Գ. Պետրոսյան
  19. Մարիամ Խաչատրյան
  20. Լուսինե Հակոբյան
  21. Լուսինե Գասպարյան
  22. Մոնիկա Տոնոյան
  23. Գոհար Սմբատյան
  24. Մարգարիտ Հովնանյան

Հանդիպման լուսաբանումը Մոնիկա Տոնոյանի