Սեմինար-պարապմունքի լուսաբանում

Մայիսի 12, 15:15
Օրակարգն՝ այստեղ

Այսօր տեղի ունեցավ դասվարների առցանց հանդիպումը: Դասվարները ներկայացնում էին մայիսյան նախագծերը՝ առանձնացնելով համագործակցային նախագծերը: Սովորողները տարվա ընթացքում էլ են տարբեր նախագծերով համագործակցում, բայց մայիսն առանձնահատուկ է նրանով, որ մի ամբողջ տարվա իրենց սովորածն են փոխանցում կրտսեր ընկերներին, օրինակ՝ 3-րդ դասարանցիներն արդեն հմուտ բլոգավարներ են ու սովորեցնում են 2-րդ դասարանցիներին բացել բլոգ, օգտվել գործիքներից: Հետաքրքիր վարպետության դասերով առանձնանում են ծնողները: Նախագծերը ներկայացված են դասավանդողների բլոգներում:
Այս մայիսն առանձնահատուկ էր նաև «Գագարին» նախագծով: Սովորողներն ու դասավանդողները հնարավորություն ունեցան իրենց հմտություններն ու կարողությունները փոխանցել ոչ միայն կրթահամալիրի սաներին, այլ նաև Երևանի սահմաններից դուրս՝ Գեղարքունիքի մարզ՝ Զովաբեր, Դդմաշեն, Ծաղկունք, Գեղամավան, Վարսեր, Գագարին:

Դասվարները ներկայացնում էին նաև «Ես կարողանում եմ», «Ելք» ստուգատեսներ, «Բարձունքի հաղթահարում» նախագծերը: Առաջարկում էին տարբեր և հետաքրքիր տարբերակներ:

Անդրադարձանք նաև հոդվածներին: Ամեն դասվար ընտրել իր համար այս տարվա կարևոր թեման և աշխատում է հոդվածի վրա: Մայիսի վերջ պատրաստ կլինեն հոդվածները դասավանդողների բլոգներում, «Դպիր» ամսագրում

Հետաքրքիր և բովանդակալից սեմինար-քննարկում էր:

Լուսաբանումը՝ Լուսինե Պետրոսյանի Գ․

Առցանց հանդիպում․12.05

Մասնակիցներ՝ 2-3-րդ դասարանների ղեկավարներ
Օրը՝ մայիսի 12, ժամը 15:15
Առցանց հանդիպում, մուտքը՝ հղումով

Օրակարգում՝

  • Մայիսյան հավաք․ համագործակցային նախագծեր
  • Մայիսի նախագծեր․ուսումնական երրորդ շրջանի ամփոփում, կարողությունների «Ես կարողանում եմ», «Ելք» ստուգատեսներ, «Բարձունքի հաղթահարում» ճամփորդական նախագծերի ընթացքի մասին․ ներկայացնում են դասվարները
  • Հոդված-պատումների ընթացքի մասին
  • Մայրենիի ապրիլյան ֆլեշմոբի ամփոփումների մասին
  • Մայիսի ֆլեշմոբերի կազմակերպման մասին
  • Ուսուցման 4-րդ շրջան․ ճամբարային նախագծեր․մայիսի 31-հունիսի 11
  • Մայիսյան վերապատրաստումների մասին

Մասնակիցներ`

  1. Մանուշակ Աբրահամյան
  2. Կարինե Մամիկոնյան
  3. Կարինե Խառատյան
  4. Սիդոնյա Վիրաբյան
  5. Ազնիվ Մանուկյան
  6. Լիանա Ռոզիկյան
  7. Արմինե Մովսիսյան
  8. Սաթենիկ Սիմոնյան
  9. Հռիփսիմե Առաքելյան
  10. Նելլի Թովմասյան
  11. Տաթև Թամազյան
  12. Մերի Գրիգորյան
  13. Անահիտ Հարությունյան
  14. Արմինե Գյոնջյան
  15. Լուսինե Պետրոսյան
  16. Վարսիկ Աթոյան
  17. Քրիստինե Հովսեփյան
  18. Լուսինե Գ. Պետրոսյան
  19. Մարիամ Խաչատրյան
  20. Լուսինե Հակոբյան
  21. Լուսինե Գասպարյան
  22. Մոնիկա Տոնոյան
  23. Գոհար Սմբատյան
  24. Մարգարիտ Հովնանյան

Հանդիպման լուսաբանումը՝ Լուսինե Պետրոսյան Գ

Առցանց հանդիպում․22.04

Մասնակիցներ՝ 2-3-րդ դասարանների ղեկավարներ
Օրը՝ ապրիլի 22, ժամը 15:00
Առցանց հանդիպում, մուտքը՝ հղումով

Օրակարգում՝

Մասնակիցներ`

  1. Մանուշակ Աբրահամյան
  2. Կարինե Մամիկոնյան
  3. Կարինե Խառատյան
  4. Սիդոնյա Վիրաբյան
  5. Ազնիվ Մանուկյան
  6. Լիանա Ռոզիկյան
  7. Արմինե Մովսիսյան
  8. Սաթենիկ Սիմոնյան
  9. Հռիփսիմե Առաքելյան
  10. Նելլի Թովմասյան
  11. Տաթև Թամազյան
  12. Մերի Գրիգորյան
  13. Անահիտ Հարությունյան
  14. Արմինե Գյոնջյան
  15. Լուսինե Պետրոսյան
  16. Վարսիկ Աթոյան
  17. Քրիստինե Հովսեփյան
  18. Լուսինե Գ. Պետրոսյան
  19. Մարիամ Խաչատրյան
  20. Լուսինե Հակոբյան
  21. Լուսինե Գասպարյան
  22. Մոնիկա Տոնոյան
  23. Գոհար Սմբատյան
  24. Մարգարիտ Հովնանյան

Հանդիպման լուսաբանումը Մոնիկա Տոնոյանի

Մասնաժողովի նիստ․ 30.03

Դասվարներն իրենց սովորողների մարտի մայրենիի ֆլեշմոբերի արդյունքներն ամփոփեցին դասարանական բլոգներում։ Արդյունքների վերլուծության մեջ ներկայացված են դասարանների և դպրոցների մասնակցության ցուցանիշները։

Շարունակվեցին մենթոր Գևորգ Հակոբյանի հանդիպումները խմբերի հետ։ Հրապարակված ժամանակացույցի համաձայն տիար Գևորգը հանդիպումներ անցկացրեց բոլոր կրտսեր դպրոցներում։ Միասնական քննարկման արդյունքում ամբողջացրեցինք նաև մաթեմատիկայի մարտ ամսվա առաջին մակարդակի առաջադրանքները։

Մարտի 25-ի առցանց հանդիպման ընթացքում քննարկած օրակարգին է անդրադարձել Սիդոնյա Վիրաբյանը։ Քննարկման ընթացքում անդրադարձանք նաև ,,Ուսումնական գարուն,, նախագծերի արդյունքներին, բանավոր մաթեմատիկա ընտրությամբ գործունեության կազմակերպմանն ու խնդիրներին։

Կրտսեր դպրոցում ամենամսյա առարկայական ֆլեշմոբերի կազմակերպմանն են անդրադարձել Ազնիվ Մանուկյանն ու Արմինե Մովսիսյանը։

Աշխատանքնային խմբի պարբերական առցանց հանդիպումների ընթացքում քննարկեցինք և կազմակերպեցինք ընթացիկ մշակումները։ Ամբողջացրած մշակումները կներկայացնեմ Մարգարիտ Սարգսյանին։

Մանկավարժության կենտրոնի պատվերով հարցում կազմակերպեցինք ,,Ուսուցչի օգնականի աջակցությունը դասվարներին,, թեմայով։ Արդյունքները ներկայացրել եմ Լուսինե Փաշայանին։

Մանկավարժական գարնանային բաց դպրոց

Ժամանակահատվածը՝ Մարտի 22-26

Կազմակերպումը՝ առցանց

Մարտի 25, ժամը 14:30 — Առցանց հանդիպում-քննարկում

Մասնակիցներ՝ 2-3-րդ դասարանների ղեկավարներ
Առցանց հանդիպում, մուտքը՝ հղումով

Օրակարգում՝

  • Մայրենիի մարտյան ֆլեշմոբի ամփոփումները դասարանական բլոգներում
  • Բանավոր մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության կազմակերպման մասին
  • Շախմատային հանդիպման մասին՝ մարտի 26-ին, ժամը 13։00, Արևելյան դպրոցում
  • Գևորգ Հակոբյանի մենթորական հանդիպումների մասին (պատումների, տպավորությունների հրապարակում բլոգներում)
  • Ուսումնական գարուն նախագծերի ընթացքի, ամփոփումների մասին(դիտարկումներ, առաջարկներ)
  • Ապրիլի նախագծեր (Ձոն, Զատիկ, Աղայան-Ռոդարի)
  • Զատկական ֆլեշմոբերի փաթեթի մասին
  • Ապրիլի ֆլեշմոբերի կազմակերպման մասին

Հանդիպման լուսաբանող Սիդոնյա Վիրաբյան

Մարտի 23, 26, ժամը 14:00 — աշխատանքային խմբի առցանց հանդիպում

Աշխատանքային խմբի անդամներ՝ Մանուշակ Աբրահամյան, Կարինե Մամիկոնյան, Լուսինե Գասպարյան, Մերի Գրիգորյան, Դիանա Գևորգյան

Թեման՝ Իմացումի հրճվանք կրթական ծրագրի լրամշակում

Օրակարգում՝

  • Լուսինե Գասպարյան, Դիանա Գևորգյան — Գնահատումը կրտսեր դպրոցում
  • Կարինե Մամիկոնյան — ուսումնական գործընթացի կազմակերպման միջավայր (դասարան-լաբորատորիա, բակ-պարտեզ, ուսումնական կենտրոններ, այլ)
  • Մերի Գրիգորյան — ուսումնական գործընթացի կազմակերպման միջոցներ (մեդիագործիքներ, էլեկտրոնային փոստ, ուսումնական բլոգներ՝ դասվարի, սովորողի)
  • Մանուշակ Աբրահամյան — Իմացումի հրճվանք ծրագրի առանձնահատկությունը, կազմակերպման ձևը, կազմակերպման ղեկավարը

Արդյունքում՝ ամբողջացրած աշխատանքները կներկայացնենք լաբորատորիայի անդամների և մանկավարժական կենտրոնի քննարկմանը։

Ուսումնական օգտակար ռեսուրսներ՝

Առցանց հանդիպում-քննարկում․25.02

Օրը՝ փետրվարի 25, ժամը 16:00
Մասնակիցներ՝ 2-3-րդ դասարանների ղեկավարներ
Առցանց հանդիպում, մուտքը՝ հղումով

Օրակարգում՝

Հանդիպումը լուսաբանում է Ազնիվ Մանուկյանը։

Առցանց հավաք․ 29.01

Օրը՝ հունվարի 29, ժամը 16:00
Մասնակիցներ՝ 2-3-րդ դասարանների ղեկավարներ
Առցանց հանդիպում, մուտքը՝ հղումով

Օրակարգում՝

Սեմինար-պարապմունք 26.11

Օրը՝ Նոյեմբերի 26, ժամը 15:30
Առցանց հանդիպում, մուտքը՝ հղումով

Օրակարգում՝

Մանկավարժական աշնանային բաց ճամբար. 02.11-06.11

Աշխատակարգ՝

Նկարը`Տաթև Աթոյանի

Հանդիպումների ժամանակացույց՝
Մասնակիցներն ըստ խմբերի և օրերի

Երկուշաբթի. 02.11

Դասվարների հավաք Microsoft Teams հարթակում՝ ժամը 13:00, միացե՛ք հղումով

Երեքշաբթի՝ 03.11

Շախմատի պարապմունք Առնոլդ Միքայելյանի հետ Microsoft Teams հարթակում, ժամը 14:00-15:00, միացե՛ք հղումով

Չորեքշաբթի`04.11

Տեխնոլոգիական գործունեություն Արուսյակ Մաթևոսյանի հետ՝ Մեդիակենտրոնում, ժամը 12:00-13:00

Հինգշաբթի` 05.11

Ուրբաթ՝ 06.11

Տեխնոլոգիական գործունեություն Արուսյակ Մաթևոսյանի հետ՝ Մեդիակենտրոնում, ժամը 12:00-13:00

Աշխատանքային ուղղությունններ՝

Շարունակել կարդալ “Մանկավարժական աշնանային բաց ճամբար. 02.11-06.11”

Դասվարների առցանց հավաք. 28.10

Օրը՝ 28.10, ժամը 16:00

Միացման հղումն՝ այստեղ:

Օրակարգում՝

«Ուսումնական աշուն» ուսումնական նախագծերի փաթեթ
Ֆլեշմոբերի կազմակերում, սովորողների աշխատանքների գնահատում
Դասարանական օրացույցների թարմացում
Հեռավար-առցանց տեսադասեր. նոր գործիքների կիրառում
Հոդվածներ. թեմաների ընտրություն, խորհրդակցում
Ռոդարիական հնարքների կիրառման մասին
Ծնողի ընթերցարան, ծնողական ֆորում, ծնողների արձագանքը
Նոյեմբերի ուսումնական օրացույց
Մանկավարժական աշնանային բաց ճամբար՝ հեռավար-առցանց. ճամբարի նախագծեր