Սեմինար-պարապմունքի լուսաբանում

Մայիսի 12, 15:15
Օրակարգն՝ այստեղ

Այսօր տեղի ունեցավ դասվարների առցանց հանդիպումը: Դասվարները ներկայացնում էին մայիսյան նախագծերը՝ առանձնացնելով համագործակցային նախագծերը: Սովորողները տարվա ընթացքում էլ են տարբեր նախագծերով համագործակցում, բայց մայիսն առանձնահատուկ է նրանով, որ մի ամբողջ տարվա իրենց սովորածն են փոխանցում կրտսեր ընկերներին, օրինակ՝ 3-րդ դասարանցիներն արդեն հմուտ բլոգավարներ են ու սովորեցնում են 2-րդ դասարանցիներին բացել բլոգ, օգտվել գործիքներից: Հետաքրքիր վարպետության դասերով առանձնանում են ծնողները: Նախագծերը ներկայացված են դասավանդողների բլոգներում:
Այս մայիսն առանձնահատուկ էր նաև «Գագարին» նախագծով: Սովորողներն ու դասավանդողները հնարավորություն ունեցան իրենց հմտություններն ու կարողությունները փոխանցել ոչ միայն կրթահամալիրի սաներին, այլ նաև Երևանի սահմաններից դուրս՝ Գեղարքունիքի մարզ՝ Զովաբեր, Դդմաշեն, Ծաղկունք, Գեղամավան, Վարսեր, Գագարին:

Դասվարները ներկայացնում էին նաև «Ես կարողանում եմ», «Ելք» ստուգատեսներ, «Բարձունքի հաղթահարում» նախագծերը: Առաջարկում էին տարբեր և հետաքրքիր տարբերակներ:

Անդրադարձանք նաև հոդվածներին: Ամեն դասվար ընտրել իր համար այս տարվա կարևոր թեման և աշխատում է հոդվածի վրա: Մայիսի վերջ պատրաստ կլինեն հոդվածները դասավանդողների բլոգներում, «Դպիր» ամսագրում

Հետաքրքիր և բովանդակալից սեմինար-քննարկում էր:

Լուսաբանումը՝ Լուսինե Պետրոսյանի Գ․

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s