Մասնաժողովի նիստ․ 27.04

Ապրիլի ամփոփման մասին

Ապրիլի 22-ի առցանց հանդիպման ընթացքում քննարկած օրակարգին է անդրադարձել Մոնիկա Տոնոյանը։ Քննարկման ընթացքում անդրադարձանք նաև Մայսիյան հավաքի աշխատակարգերին, համագործակցային-ճամփորդական նախագծերին, վարպետության դասերին, ուսուցման 3-րդ շրջանի ամփոփմանը՝ Ելքի, Ես կարողանում եմ նախագծերի կազմակերպմանը, Բարձունքի հաղթահարում նախագծին։

Ապրիլի մայրենիի ֆլեշմոբին մասնակցել են 256 սովորող։ Առաջադրանքները կազմել էին Լուսինե Գասպարյանն ու Արմինե Գյոնջյանը։ Արդյունքներն ամփոփված են դասարանական բլոգներում։ 

Տիար Գևորգի բացակայության ընթացքում մենթորական հանդիպումների փոխարեն դասվարներն իրենց դպրոցների մաթեմատիկայի դասավանդողների հետ քննարկեցին մարտ ամսվա մաթեմատիկայի առաջին և երկրորդ մակարդակների առաջադրանքների լուծումները։

Թիմային աշխատանքի արդյունքում ամբողջացրեցինք Հեղինակայինը «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրում փաթեթը։ Աշխատանքները շարունակվում են առարկայական բաղադրիչների լրամշակման ուղղությամբ։

Գագարին նախագծի շրջանակներում դասվարների լաբորատորիան համագործակցային այցեր է կազմակերպում Գեղարքունիքի մարզի գյուղեր։ Առաջին այցը նախատեսված է ապրիլի 30-ին Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր գյուղերի դպրոցներ։

«Դպրոցներում աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցերը» վերապատրաստման մասին ներկայացրել եմ։ Առաջարկում եմ հյուրընկալել դասախոս Սիրուշ Հովհաննիսյանին «Հեքիաթները ռիսկի նվազեցման գործիք» թեմայով մեթոդական քննարկում կազմակերպելու համար։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s