Մասնաժողովի նիստ․ 30.03

Դասվարներն իրենց սովորողների մարտի մայրենիի ֆլեշմոբերի արդյունքներն ամփոփեցին դասարանական բլոգներում։ Արդյունքների վերլուծության մեջ ներկայացված են դասարանների և դպրոցների մասնակցության ցուցանիշները։

Շարունակվեցին մենթոր Գևորգ Հակոբյանի հանդիպումները խմբերի հետ։ Հրապարակված ժամանակացույցի համաձայն տիար Գևորգը հանդիպումներ անցկացրեց բոլոր կրտսեր դպրոցներում։ Միասնական քննարկման արդյունքում ամբողջացրեցինք նաև մաթեմատիկայի մարտ ամսվա առաջին մակարդակի առաջադրանքները։

Մարտի 25-ի առցանց հանդիպման ընթացքում քննարկած օրակարգին է անդրադարձել Սիդոնյա Վիրաբյանը։ Քննարկման ընթացքում անդրադարձանք նաև ,,Ուսումնական գարուն,, նախագծերի արդյունքներին, բանավոր մաթեմատիկա ընտրությամբ գործունեության կազմակերպմանն ու խնդիրներին։

Կրտսեր դպրոցում ամենամսյա առարկայական ֆլեշմոբերի կազմակերպմանն են անդրադարձել Ազնիվ Մանուկյանն ու Արմինե Մովսիսյանը։

Աշխատանքնային խմբի պարբերական առցանց հանդիպումների ընթացքում քննարկեցինք և կազմակերպեցինք ընթացիկ մշակումները։ Ամբողջացրած մշակումները կներկայացնեմ Մարգարիտ Սարգսյանին։

Մանկավարժության կենտրոնի պատվերով հարցում կազմակերպեցինք ,,Ուսուցչի օգնականի աջակցությունը դասվարներին,, թեմայով։ Արդյունքները ներկայացրել եմ Լուսինե Փաշայանին։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s