Ուսումնական գործընթացի կազմակերպման միջավայր, միջոցներ

Նյութական միջավայր

Ուսուցումը կազմակերպվում է անվտանգ, հիգենիկ և լուսավոր միջավայրում՝ սովորողի մտավոր և ֆիզիկական զարգացման համար անհրաժեշտ պայմանների և միջոցների կիրառմամբ:

Դասարան-լաբորատորիա

Դասարան-լաբորատորիան օդափոխվող, ընդարձակ, լուսավոր սրահ է, որտեղ ուսումնական գործունեությունն ապահովելու համար առկա են համակարգիչ, ուժեղացուցիչ, պրոեկտոր կամ հեռուստացույց, անհրաժեշտ քանակի վարդակներ, երկարացման լարեր։ Գույքը՝ թեթև, շարժական, անվտանգ։ Դասարան-լաբորատորիայում առկա է սանհանգույց, լվացարան,  հանդերձարան, կախիչներ, անհատական պահարաններ սովորողների համար։

Բակ-պարտեզ, բացօթյա տանիքներ

Բակ-պարտեզում, բաց տանիքներում սովորողն անցկացնում է իր առօրյան։ Բացօթյա տարածքներում մարզվում են, նկարում, քննարկումներ անցկացնում, շախմատ, դոմինո, լոտո, սեղանի խաղեր են խաղում, ամռային ճամբարի ժամանակ՝ լողում բացօթյա լողավազանում, խնամում են կանաչապատ տարածքը։

Երաժշտության լաբորատորիա

Երաժշտական գործունեությունն իրականացվում է երաժշտության լաբորատորիայում, որը լուսավոր, ընդարձակ տարածք է։ Ազգային երգերն ու պարերն ուսուցանվում են հարվածային, երաժշտական նվագարաններով, դաշնամուրով։

Կրթահամալիրի Մայր դպրոցի մարմնամարզության սրահ

Մարմնամարզության սրահը մշտապես օդափոխվող, մարզական գույքով հագեցած ուսումնական տարածք է։ Սովորողը սրահ է մտնում բացառապես մարզական հագուստով, գուլպաներով (մասիկներով)։ Մարզագորգը, թեթև, փափուկ, շարժական ներքնակներն ու մարզագույքը՝ օղակներ, ցատկապարաններ, գնդակներ, սովորողն օգտագործում է խնամքով և կոկիկ։

ԱրտասահմանՎիգեն Ավետիսի քանդակի դպրոց

Կրթահամալիրի Հյուսիսային դպոցում գտնվող ARTասահմանում, Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում կազմակերպվում է սովորողների տեխնոլոգիական գործունեությունը։ Կազմակերպվում են վարպետության պարապմունքներ, ցուցահանդեսներ-ցուցադրություններ՝ սովորողների, կրթական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Արտասահմանում միշտ խաղաղ, ստեղծագործ միջավայր է։

Ագարակ

Ուսումնական Ագարակում սովորողները ծանոթանում են Ագարակի բնակիչներին, մասնակցում են կենդանիների, թռչունների խնամքի աշխատանքներին, զբաղվում են երկրագործությամբ, ձիավարությամբ։

Արևմուտքի փակ լողավազան

Կրթահամալիրի Արևմտյան դպրոցի փակ լողավազանը հագեցած է լողի պարապմունք անցկացնելու համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով։ Այնտեղ սովորողները օգտվում են հանդերձարանից, ինքնուրույն զգեստափոխվում են, ցնցուղ են ընդունում և մարզչի հրահանգներին հետևելով լողավազան են մտնում։

Բուսաբուծության լաբորատորիա

Կրթահամալիրի Քոլեջում գտնվող բուսաբուծության լաբորատորիան ընդարձակ սրահ է՝ նոր, թարմ, հետաքրքիր լուծումներով։ Կան տարատեսակ բույսեր,  կենդանիներ, որոնց խնամքով զբաղվում են սովորողների խմբերը։

Մեդիագործիքներ, մեդիամիջավայր

Ուսումնական գործընթացը կազմակերպվում է ուսուցողական թվային միջոցների կիրառմամբ: Ուսումնական գործընթացի յուրաքանչյուր մասնակից (դասվար, սովորող) ուսումնական պարապմունքին ներկայանում է տեխնիկական պահանջներին բավարարող անհատական թվային միջոցով (նոթբուք-նեթբուք-պլանշետ): Պահանջները ներկայացված են ելնելով կրթական գործընթացի ընթացքում գործածվող սարքավորումներից, ծրագրերից և լուծվող խնդիրներից։ Ուսումնական միջավայրում հասանելի է ինտերնետ կապը։

Էլեկտրոնային անձնական հասցեն վարելը, դասավանդողի բլոգին, կրթահամալիրի կայքին, դպրոցի ենթակայքին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը, սովորողի ուսումնական աշխատանքն է:

Էլեկտրոնային փոստ` outlook համակարգում

Էլեկտրոնային փոստի միջոցով է ապահովվում ամենօրյա-անընդհատ առցանց կապը սովորողի (ընտանեկան դպրոցի) հետ, տեղեկատվության փոխանցումը, բացակա սովորողների առցանց ներգրավվումը ուսումնական գործընթացին։

Ուսումնական պարապմունքներից հետո դասավանդողը դասարանական խմբի էլեկտրոնային փոստին ուղարկում է օրվա գործունեության մասին պատումը, որում համառոտ նկարագրում է օրվա կատարած աշխատանքը և հետագա անելիքները։ Փոստի միջոցով է ապահովում նաև հետադարձ կապը՝սովորողն էլ ուսուցչին է ուղարկում իր աշխատանքները։

Ուսումնական բլոգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսուցումը կազմակերպվում է ուսումնական բլոգներով։ Բլոգային ուսուցումն ամրագրված է հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլաններում, ծրագրի սովորողի ուսումնառության պայմանագրում։

Դասավանդողի կամ դասարանական բլոգը ուսումնական նյութերի վիրտուալ պահոց է։ Այնտեղ են հավաքվում ուսումնական գործունեության համար անհրաժեշտ և ընթացքում ստեղծված ուսումնական նյութերը (աշխատանքային փաթեթներ, տեսանյութեր, աուդիոնյութեր)։

Ուսուցման երրորդ տարում ուսումնական բլոգ վարելը սովորողի ուսումնական աշխատանքն է: Դասավանդողն ու սովորողն են ընտրում, որ հարթակում (wordpress, edublogs) բլոգ բացել և վարել։

Որպես բաց տարածք՝ ուսումնական բլոգը տեսանելի է և՛ սովորողին, և՛ ծնողին, և՛ ուսուցչին, և՛ բոլոր-բոլորին, ինչն էլ տեսանելի է դարձնում սովորողի աճը, զարգացումը:

Բլոգը նաև առցանց ուսուցման, կրթական ցանցի տարածման արդյունավետ գործիք է, փորձի փոխանակման բաց հարթակ է։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s