Գնահատումը 1-3-րդ դասարաններում

Ըստ  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կարգի «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրում գնահատումը գնահատանիշով չի իրականացվում: Այն  ապահովում է սովորողների և դասավանդողների զարգացումը, ինքնակրթության խթանումը, ոգևորությունը:

Սովորողի գնահատումը արձանագրվում է զարգացման թերթիկում (աճի բնութագիր), որը նույնպես բաղկացած է չորս ուսումնական շրջաններից։ Աճի բնութագրում արձանագրվում են սովորողի գիտելիքները, հմտությունները, կարողությունները, սոցիալականացումը, մասնակցությունը կրթահամալիրային նախագծերին, ստուգատեսներին, ֆլեշմոբերին։ Փաստաթուղթը լրացնում են դասվարը, դասարանում աշխատող առարկայական ուսուցիչները։ Աճի բնութագիրը տեղադրվում է դպրոցի էլ․ հարթակում՝ Onedrive-ում,  և էլ․հասցեով այն անհատապես ուղարկվում է յուրաքանչյուր ծնողի։ Ծնողն ուսումնասիրում է բնութագիրը, հարցերի կամ խնդիրների դեպքում, քննարկում այն լրացնողների հետ։

Ուսումնական շրջանների ընթացքում սովորողը մասնակցում է դասարանական, կրթահամալիրյան նախագծերին, միջոցառումներին, ծեսերին, առարկայական  ֆլեշմոբերին, փառատոնային ճամբարներին, ստուգատեսներին, ուսումնական ճամփորդություններին, ընտանեկան նախագծեր է իրականացնում,  որոնց գնահատումը նույնպես իրականացվում է սովորողի զարգացման բնութագրում։

Երրորդ դասարանից սկսած սովորողներն ունեն իրենց անձնական մեդիատարածքները՝ ուսումնական բլոգները, որտեղ ցուցադրված են սովորողների ամենօրյա աշխատանքները, որոնցում արտացոլվում են նրանց խոսքային, ստեղծական հմտություններն ու կարողությունները, առարկայական գիտելիքները, ընտրությամբ գործունեությունը, նախասիրություններն ու ճաշակը, լրացուցիչ կրթությունը, ինքնակրթությունը։ Բլոգում պարզ երևում է նաև սովորողի զարգացման ընթացքը։ Բլոգների ամենօրյա այցելուներն են սովորողների ընկերները, ծնողներն ու դասավանդողները։

Բլոգային աշխատանքները գնահատվում են նաև կարծիքներ բաժնում մեկնաբանություններ թողնելով, դասարանում աշխատանքների քննարկումով, լավագույն աշխատանքների թողարկումով՝ mskh.am կրթահամալիրի կայքում։

Առաջին, երկրորդ դասարանների ավարտին սովորողների գնահատումն իրականացվում է նաև «Ես կարողանում եմ» նախագծի միջոցով։ Նախագիծն ուղղված է սովորողների կարողությունների ցուցադրմանը, որը ներկայացվում է տեսաֆիլմերի, ռադիոնյութերի ձևով։

Երրորդ դասարանի ավարտին սովորողները մասնակցում են «Ելքի» ստուգատեսին։  Բլոգներում սովորողները ներկայացնում են իրենց կարողությունները բոլոր առարկաներից, ներկայացնում տարեկան հաշվետվություն։ Ներքին բլոգային  ուսումնասիրության արդյունքում գնահատվում են սովորողների տարեկան աշխատանքներն  ու արդյունքները։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s