Թումանյանական ֆլեշմոբ

Օրը՝ փետրվար 19
Ժամը՝ 11։00 – 11։30
Վայրը՝
Սասնալանջին

Մասնակիցներ՝  3-րդ  դասարանների սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր` թումանյանական կերպարներով, դիմակներով, թմբուկներով
Պատասխանատուներ՝ դասվարներ, երաժիշտներ

Ծրագրում.
Թումանյանական ընթերցումներ, երգեր թումանյանական ստեղծագործություններով

Կռունկներ
Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան։

Միասնական երգ. Հովհ. Թումանյան «Կաքավի գովքը»

Լուսաբացին
Ծուղրուղո՜ւ.
Աքլորը զիլ կանչեց թառին.
— Ճիկ-Ճիկ, Ճիկ-Ճիկ,
Զարթնեց մթում ծիտը ծառին.

Ծուղրուղո՜ւ.
Խոսեց ծեգին երկրորդ բերան.
— Հո-հո՜, հո-հո՜,
Նախիրն արդեն հանդը տարան։

— Ծուղրուղո՜ւ.
Լույսը բացվեց երրորդ կանչին.
— Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ,
Նստեց նանը տեղի միջին։

Միասնական երգ. Հովհ. Թումանյան «Կոտ ու կես»

Ամպն ու սարը

Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։
— Լըսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.

Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
Ասավ, գնաց։
Սարը կամաց
Մտավ սիպտակ
Վերմակի տակ։

Քամին

— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,

Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։

Կորի՛, դու քամի,
Անպիտան քամի։

Մի վախի, ջանիկ,
Փեշըս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։

Մարտ

Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.
Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,
Մին խնդում է, մին լալիս…
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

Միասնական երգ. Հովհ. Թումանյան «Խնոցի»

Ուլունք

Գարունը եկավ ամպերով
Ամպերը եկան անձրևով
Անձրևը տանեմ արտին տամ,
Արտը ինձ ցորեն տա
Ցորենը տանեմ ջաղացին տամ,
Ջաղացը ինձ ալյուր տա․
Ալյուրը տանեմ տաշտին տամ,
Տաշտը ինձ խմոր տա.
Խմորը տանեմ թոնրին տամ,
Թոնիրը ինձ հաց տա.
Հացը տանեմ բոշին տամ,
Բոշեն ինձ ուլունք տա.
Ուլունքը տանեմ նանիս տամ,
Նանս ինձ ծեծի՜, ծեծի՜,
Տանից քշի, դուրս անի։

Կանանչ ախպերը

Է՜յ կանաչ ախպեր,
Է՜յ ճանաչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրնգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Է՜յ կանաչ ախպեր,
Է՜յ ճանաչ ախպեր։

Արագիլ

Արագի՜լ, բարով եկար,
Հա՛յ, արագի՜լ, բարով եկար,
Դու մեզ գարնան նշան բերիր,
Մեր սրտերը ուրախ արիր:
Արագի՜լ, երբ գնացիր,
Դու մեզանից երբ գընացիր,
Հա՛փչեցին բուք ու բորան,
Ծաղիկները ամեն տարան:
Արագի՜լ, բարով եկար,
Հա՛յ, արագիլ, բարով եկար.
Բունդ շինիր դու մեր ծառին
Մեզ մոտ մնա ամբողջ տարին:

Միասնական երգ «Գնացեք, տեսեք»

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s