Ուսումնասիրություն

ԿԳՄՍ նախարարության կայքում հեռավար ուսուցում կազմակերպելու համար առաջարկված հարթակների և նյութերի ուսումնասիրություն

Ներկայացնում է Արմինե Մովսիսյանը՝

Հեռավար հարթակը հաճախ ենթարկվում է լճացման։ Հատկապես ֆիզիկական միջավայրը «պահանջող» սովորողների հետ աշխատանքը ենթադրում է հարթակի թարմացում, նոր գործիքակազմի ուսումնասիրություն։
ՀՀ ԿԳՍՄ նախարարությունն առաջարկում է հարթակներ և նյութեր՝ հեռավար ուսուցման կազմակերպման համար։ Փաթեթը բավականին ընդգրկուն է և ներառում է հեռավար հարթակում ուսուցման գործընթացի կազմակերպման հաջողված օրինակներ։ Հարթակների ընտրությունը պայմանավորված է դասավանդման կոնկրետ ծրագրով։ Այսինքն, ինձ համար այս պահին նախընտրելի և կրառելի կարող են համարվել տարրական դասարաններին համապատասխանող հարթակները։

Ավելին՝ Արմինե Մովսիսյանի բլոգում:

Ներկայացնում է Մանուշակ Աբրահամյանը՝

Հեռավար-առցանց ուսուցման կազմակերպման հենց առաջին օրերից (մարտի կեսից) օգտվել եմ Microsoft Teams հարթակից: Քանի որ առցանց ուսուցումը կազմակերպելու էի 3-րդ դասարանի (8 տարեկան) սովորողների հետ, մի քանի հարթակների (Google  ClassroomZoom, Microsoft Teams) հնարավորությունները համեմատելուց հետո եմ առանձնացրել այս հարթակը:

Նշեմ առավելություններն այլ հարթակների նկատմամբ.

  • Նոր հարթակ տեղափոխվելու, նոր հաշիվ բացելու խնդիր չկար: Հենց էլ փոստի գործիքակազմում առկա էր:
  • Շատ հետաքրքիր գործիքներ ուներ ուսուցումն ավելի մատչելի և գրավիչ դարձնելու համար:
  • Ժամանակի սահմանափակում չկար:
  • Օրացույցի օգնությամբ դասը նախօրոք պլանավորելու, մասնակցի էլ փոստին հիշեցում ուղարկելու, ուսումնական ռեսուրսներ կցելու, նույնիսկ տեղում ստեղծելու հնարավորություններ ուներ:
  • Ուսումնական գործիքներից կառանձնացնեմ հատկապես forms-ը: Գործիքի հնարավորությունների մասին՝ հետևյալ նյութում:

Ըստ իս կրտսեր դպրոցում սովորող երեխայի համար ամենաանվտանգ ու մատչելի հարթակն է:

Ավելին՝ Մանուշակ Աբրահամյանի բլոգում:

Ներկայացնում է Ազնիվ Մանուկյանը՝

Հեռավար-առցանց ուսուցումը ինքնին նորարարություն է հայկական կրթական համակարգում, այն կրառվեց հանրակրթական դպրոցներում առանց համապատասխան փորձարկման և նպատակային հաջողության, այն է՝ կրառվեց պահի անհրաժեշտությամբ, որից էլ առաջացան մի շարք անընբռնելի բարդություններ, սկսած տեխնիկական հմտություններից…

Լինելով հեղինակային մանկավարժության կրող բավականին հեշտ կարողացա ելքեր գտնել և հեշտ անցում կատարել առցանց ուսուցման:

Առաջին օգնող հարթակը, որը շատ մատչելի էր իմ սովորողների համար teams հարթակն էր, քանի որ նախապես բոլոր սովորողներն ունեին հաշիվ և մուտքը համակարգ բավականին հեշտ տրվեց, նաև՝ հարթակը շատ կիրառական է, իր մեջ ընդգրկում է մի շարք գործիքներ, որով հեշտանում է ուսուցման կազմակերպումը՝ օրացույց, ուսումնական նյութերի կցում, նախապես պլանավորում, դասարանական խմբի ստեղծոմ և այլն: Մինչ օրս առցանց դպրոցում տեսադասերը իրականացնում եմ teams հարթակում:

Լինելով տարրական դպրոցի դասվար իմ հետաքրքրության մեջ են այն բոլոր հարթակները, որոնք կարող են օգնել ավելի արդյունավետ գործընթացի կազմակերպմանը:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր և Տիգրան Հայրապետյան գրդարան այս հարթակները վաղուց կիրառելի են իմ դասարանական օրացույցը կազմելիս և շարունակեցին կիրառելի լինել նաև առցանց դպրոցում…

Ավելին՝ Ազնիվ Մանուկյանի բլոգում:

Ներկայացնում է Կարինե Մամիկոնյանը՝

Հեռավար-առցանց ուսուցման կազմակերպումը մեր կյանք  մտավ անսպասելի, հանկարծակի, կիրառվեց պահի անհրաժեշտությամբ։ Մենք՝ որպես կրթության կազմակերպիչներ,  պարտավոր էինք ճկուն լինել-գործել, պատրաստ լինել  փոփոխությունների։ Microsoft Teams  հարթակում աշխատելն ինձ համար  որևէ բարդություն, դժվարություն չի առաջացրել։ Ինձ համար ամենակարևոր առավելությունները Microsoft Teams  հարթակում․

  • ժամանակի սահմանափակում չլինելը
  • օրացույցի օգնությամբ-միջոցով  դասը պլանավորելու-կազմակերպելու հնարավորությունը, նախապես սովորողների խմբին ուղարկելով դասին մուտք գործելու-միանալու նամակ-հիշեցում

Քան ակադեմիա այս հարթակն անվճար է, օգտվում եմ շատ հաճախ։ Սովորողների ծնողներն  էլ  են օգտվում, հատկապես նյութը, թեման  ամրապնդելու համար։  

Իմ դպրոցը ծանոթ է ինձ վաղուց, գրանցվել եմ տարիներ առաջ ու բավականին հետաքրքիր, ուսուցողական նյութեր եմ օգտագործել։ Շատ կարևոր է, որ նյութերն առանձնացված են ըստ դասարանների, սովորողների տարիքային խմբերի։ Հավանում եմ ինքնաստուգման գործիքը, որը սովորողին հնարավորություն է տալիս հենց տեղում ինքնուրույն ստուգել իր կատարած աշխատանքը։

Տնից թանգարան և գրադարան հարթակում կարող եք ծանոթանալ  թանգարանների, գրադարանների պաշտոնական կայքերին, ֆբ էջերին։

Հայկական կրթական ալիքից կարող եմ առանձնացնել Երգում են տիկնիկները, Հեքիաթն է կանչում, Հեքիաթապատում ժեստերի լեզվով և Տիկնիկների կախարդական աշխարհում բաժինները, որոնք շատ ուսուցողական և գունեղ են։

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր և Տիգրան Հայրապետյան գրադարան հարթակները սովորողների ամենօրյա, հաճախ կիրառելի կայքերն են թե՛ առցանց, թե՛ ֆիզիկական միջավայրում աշխատելիս։

Ներկայացնում է Սիդոնյա Վիրաբյանը՝

Հեռավար-առցանց ուսուցումը 3-րդ դասարանում կազմակերպում եմ օգտվելով Microsoft Teams հարթակից, որտեղ ուսուցումը սովորողի համար դառնում է ավելի մատչելի։ Microsoft Teams  հարթակի առավելություններից պետք է նշեմ օրացույցի օգնությամբ դասի նախօրոք պլանավորումը, մասնակցի էլ․ փոստին հիշեցում ուղարկելն ու ուսումնական ռեսուրսներ կցելը։

Ինքս շատ օգտվում եմ Քան ակադեմիայից։ Կազմակերպությունը ՅուԹյուբ ֆորմատով թողարկում է փոքր վիդեո-դասընթացներ, ինչպես նաև ուսուցիչների համար տրամադրում է պրակտիկ վարժություններ և այլ կրթական գործիքներ անվճար։  

Օգտվում եմ նաև Իմ դպրոցը կայքից։ Կան բավականին հետաքրքիր, ուսուցողական նյութեր, որոնք առանձնացված են ըստ դասարանների և տարիքային խմբերի։ Ինքս գրանցված եմ կայքում և հաճախակի էլ օգտվում եմ։

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր և Տիգրան Հայրապետյան գրադարան ինչպես նաև սովորողների, դասավանդողների բլոգները՝ իմ և սովորողների ամենակիրառելի հարթակներն են՝ թե՛ առցանց, թե՛ ֆիզիկական միջավայրում աշխատելիս։

Պետք է նշեմ նաև Pinterest ծրագիրը, որը ներբեռնած է հեռախոսիս մեջ և իմ ամենօրյա, սիրելի հավելվածն է, որտեղից էլ առանձնացնում եմ տարատեսակ հետաքրքիր ուսուցողական, տեխնոլոգիական, մարզական գաղափարներ։

Ներկայացնում է Տաթև Թամազյանը՝

Արդեն երկու տարի է, ինչ հեռավար ուսուցմամբ սովորողի հետ, ով ապրում է Չինաստանում, իրականացնում եմ հեռավար ուսուցում։
Սովորողի հետ իրականացնում եմ նամակագրություն էլեկտրոնային փոստի միջոցով նաև շփվում եմ Չինական WeChat կապի միջոցով։ Մենք գտնվում ենք տարբեր ժամային գոտիներում և առցանց դասեր կազմակերպելը ոչ միշտ է իրատեսական։ Չինաստանում YouTube-ը չի գործում։
Ընդհանուր հեռավար ուսուցում
Հեռավար ուսուցումը մի նոր մարտահրավեր էր, սկզբում շատ ավելի բարդ էր թվում, ընթացքում շատ նրբություններ պարզվեցին։ Դասապրոցեսի իրականացման ձևի, ճիշտ ժամանակի, շաբաթվա ընթացքում հանդիպումների քանակի, առցանց դասերի և ընտանեկան դպրոցների ճիշտ համադրությունը օգնեց ավելի լավ արդյունքներ գրանցել։ Մարտ ամսից սկսած բոլոր առցանց դասերը իրականացրել եմ Teams հարթակում։
Երկրորդ դասարանում չորրորդ շրջանը նշանավորվեց նրանով, որ սովորողները ունեցան իրենց անհատական բլոգները։ Բլոգային ուսուցումը կրկնակի հեշտացնում է հեռավար ուսուցումը։
Հեռավար ուսուցման ժամանակ ամենահաճախ օգտագործվող նյութները «Տիգրան Հայրապետյան» էլեկտրոնային գրադարանի ռեսուրսներն են եղել։
Գրական ստեղծագործությունները հիմնականում մատուցել եմ համապատասխան մուլտֆիլմի և ֆիլմի օգնությամբ։
Հեռավար ուսուցման համալիր էջին ծանոթ եմ, սակայն ոչ բոլոր հարթակներն են ուսումնասիրված։
Ես իմ աշխատանքում հաճախ եմ օգտվում Google որոնողական համակարգից։
Որոնողական կայքի միջոցով անհրաժեշտ ինֆորմացիա գտնելը նույնպես շատ կարևորում եմ։ Pinterest ծրագիրը, որը հեռախոսի մեջ է ներբեռնած, բավական թարմ մտքերի ու նոր գաղափարների լավ հարթակ է։





Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s