Հանրակրթական պետական առարկայական չափորոշիչների և ծրագրերի դիտարկումներ

img_20200501_174141ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը, որը հրապարակվել էր նախարարության պաշտոնական կայքում: Դասվարներն ուսումնասիրել են առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի «Տարրական դպրոց» բաժինը:

Հուլիսի 23-ին ZOOM հարթակում կազմակերպված «Մաթեմատիկա», «Ես և շրջակա աշխարհը» առարկայական չափորոշիչների և ծրագրերի վեբինարներին մասնակցեցին նաև դասվարներից մի քանիսը: Վեբինարներն անցկացնում էին մշակող փորձագիտական խմբի անդամները։ Քննարկմանը մասնակցում էին ՀՀ-ի մարզերի և Երևան քաղաքի դպրոցներում դասավանդող ուսուցիչներ:

Ստորև ներկայացնում եմ նաև դասվարների դիտարկումները.

Մայրենի լեզու

Մաթեմատիկա

Շախմատ

Գոհար Սմբատյանի դիտարկումը՝

Հանրակրթական պետական չափորոշչում փոփոխություններն ակնհայտ են՝ թարմացված, նորացված: Նոր չափորոշչով երկրորդ դասարանից սկսած սովորողին տրվում է հնարավորություն կիրառել տեսական գիտելիքները և ինքնուրույն կազմել առաջադրանքներ:

Կարևոր փոփոխություն է, որ կրտսեր դպրոցի սովորողը չի գնահատվելու:
Ծրագրում շախմատի ուսուցանվող թեմաները հեշտացվել են, իսկ օրինակները՝ պարզեցվել:

Կրթահամալիրում շախմատ առարկան ներառված է «Իմացումի հրճվանք» ծրագրում  առաջին դասարանից սկսած:

Շարունակելի…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s