Համագործակցություն դասվարների հետ
- «Իմացումի հրճվանք» ծրագրի լրամշակում,
- Ուսումնական նախագծերի, ուսումնական փաթեթների լրամշակում, ամբողջացում (աշխատանքային խմբեր)
- 2020-2021 ուստարվա դասարանական օրացույցի ստեղծում
- Ուսումնական ճամփորդությունների ուղեցույցի մշակում
- Սովորողի գործունեության գնահատման փաթեթի լրամշակում (զարգացման անհատական բնութագրերը)
- Համագործակցություն Ծեսի լաբորոտորիայի հետ — մասնակցություն Առավոտյան ընդհանուր պարապմունքի ծրագրի լրամշակումներին, ազգային-բակային խաղերի փաթեթի ամբողջացում, ուսումնական օրացույցային ծիսական նախագծերի լրամշակում, ամբողջացում
- Սովորողների ամառային-հեռավար դպրոցի աշխատանքների կազմակերպում, իրականացում
- Մանկավարժական աշխատողի բլոգին ներկայացվող պահանջների քննարկում, բլոգների համաձայնեցում
- Մասնագիտական զարգացում. ինքնակրթություն, մեդիահմտությունների զարգացում`առցանց հանդիպումների, տեսաուղեցույցների միջոցով
- Հանրակրթության պետական չափորոշչի ընթերցում, համեմատում հնի հետ
- Պետական առարկայական չափորոշիչների և ծրագրերի նախագծի ընթերցում, դիտարկումների ներկայացում
Համագործակցություն մասնախմբերի, ուսումնական կենտրոնների հետ
Ընտրությամբ գործունեության ծրագրերի մշակում, հրապարակում
- Բանավոր մաթեմատիկա — համագործակցություն «Մաթեմատիկա» ամսագրի հետ, պատասխանատու՝ Կարինե Խառատյան (կրտսեր սովորողների համար նախատեսված բաժնի ստեղծում, վարում)
- Երաժշտական ընտրությամբ գործունեության ծրագրի լրամշակում — համագործակցություն Երաժշտության-պարի ուսումնական կենտրոնի հետ
- Մարզական ընտրությամբ գործունեության ծրագրի լրամշակում — համագործակցություն Մարզական կենտրոնի հետ
- Տեխնոլոգիա ընտրությամբ գործունեության ծրագրի լրամշակում- համագործակցություն տեխնոլոգների հետ