Հունիսի 24-ին, ժամը՝ 11:00
Օրակարգում`
ա. նոր ուսումնական տարվա փաթեթներ. քննարկելու ենք պահանջները
բ. հուլիս — օգոստոսի նախագծեր
գ. ամառային հեռավար դպրոց
դ. տարեվերջյան ստուգատեսներ. ներքին ուսումնասիրության կազմակերպում /մի դասվարը կուսումնասիրի մեկ այլ դասվարի փաթեթը /
ե. այլ հարցեր
Նոր ուսումնական տարվա փաթեթներ
Բովանդակություն, ծրագիր
- ուսումնական պլան
- ուսումնական նախագծեր / կրթահամալիրի օրացույցով որոշված/
- ուսումնական հեղինակային նախագծեր / դասվարի կողմից առաջարկվող/
- ուսումնական ճամփորդությունների նախագծեր
- դասարանի ուսումնական օրացույց
- ուսումնական ռեսուրսներ / ուսումնական փաթեթների, գիրք- տետրերի, ուսումնական կայքերի հղումներ/
Ուսումնական միջավայր
- դասասենյակ
- գույք / կահույք, սեղաններ, աթոռներ…կարող են լինել նաև առաջարկներ/
- տեխնիկա
- կառուցողական խաղեր, շախմատներ, լաբորատոր սարքեր / կշեռքներ, ժամացույցներ, անոթներ, քարտեզներ և այլն/
- մարզական գույք
Ուսումնական նյութերի ցանկ
- խմբային օգտագործման
- անհատական օգտագործման, այդ թվում`ճամփորդական, մարզական
Համակարգչին ներկայացվող պահանջներ
Դասարանում դասավանդող ուսուցիչների հղումները (իրենց դասարանի համար նախատեսված ծրագրի)
Հուլիս — օգոստոսի նախագծեր
- Անահիտ Հարությունյանի նախագիծը ՝ «Պզպզան մեղվանոց» ամառային ուրախ նախագիծ
- Լուսինե Փաշայանի նախագիծը ՝ «Պզան, պզան, պզպզան….» ամառային նախագիծ
- Արմինե Գյոնջյանի և Լուսինե Գասպարյանի միասնական նախագիծը՝ Ուսումնական, ընտանեկան ամառ
Ամառային հեռավար դպրոց
Նախագիծ
- Ms. Teams հարթակում ստեղծել ամառային հեռավար դպրոց առցանց հարթակը
- Ստեղծել առցանց դպրոցի/պարապմունքների ժամանակացույց
- Յուրաքանչյուր դասվար պատրաստի երեսուն րոպե տևողությամբ պարապմունքի ծրագիր / բովանդակությունը բխի կա՛մ ամառային նախագծերից, կա՛մ նոր նախագծի առաջարկ լինի/
- Դասվարները պարապմունքները վարեն տարբեր ուսումնական միջավայրերից՝ կրթահամալիրի արվետանոցներից, լաբորատորիաներից ,ագարակից, Արատեսից, տնից…/ դարձնեն փոքրիկ TV հաղորդաշարեր/
- Առցանց պարապմունքին նախորդող օրը պարապմունքի ծրագիրը և հրավերը հրապարակվի կայքում, ենթակայքերում, տարածվի ՖԲ-ում և այլ հարթակներում
- Պարապմունքին մասնակցելու հնարավորություն ունենան և՛ մեր սովորողները, և՛ այլ դպրոցների սովորողներ