Օտար լեզուները 1-3-րդ դասարանցիների ընտանեկան դպրոցներում․ հավաք

Հավաքի մասին հայտարարությունը

Հավաքի պատրաստությունը

 

Անգլերեն ՝ մարտ — մայիս ամիսներին իրականացրած նախագծեր

Լիլիթ Սարգսյան, Արևելյան դպրոց

Անի Մրտեյան,Արևելյան դպրոց

Միլենա Մանուչարյան, Հարավային դպրոց

Լիանա Ասատրյան, Արևմտյան դպրոց

Հայկուհի Հովհաննիսյան, Հյուսիսային դպրոց

 

Ռուսերեն՝ մարտ- մայիս ամիսներին իրականացրած նախագծեր

Վիկտորյա Հովսեփյան․ Հարավային դպրոց

Գայանե Փարվանյան․ Արևելյան դպրոց

Գալինա Նովոկրեշինա, Արևելյան դպրոց

Դիանա Ղազարյան․ Արևմտյան դպրոց

Լուսինե Լալազարյան․  Հյուսիսային դպրոց

 

Հավաքին ներկայացվող նախագծեր

Վիկտորյա Հովսեփյան և ընկերներ

Դիանա Ղազարյան և ընկերներ

Լուսինե Լալազարյան և ընկերներ

Լիանա Ասատրյան և ընկերներ

Միլենա Մանուչարյան և ընկերներ

Հայկուհի Հովհաննիսյան և ընկերներ

Անի Մրտեյան և ընկերներ

Լիլիթ Սարգսյան և ընկերներ

Գայանե Փարվանյան և ընկերներ ՝

 

Օտար լեզվի կազմակերպումը մարտ- մայիս ամիսներին

 

Ուսումնասիրության ընդհանրական արդյուքները․

Հարցմանը մասնակցել է 10 օտար լեզվի դասավանդող

  • Մարտ — մայիս ամիսներին իրականացված նախագծերի քանակ. ամենաքիչը՝ 5 նախագիծ, ամենաշատը՝ 18
  • Բոլոր դասավանդողներն իրենց բլոգներում ունեն էջեր յուրաքանչյուր դասարանի համար
  • Գրեթե բոլոր դասավանդողներն ունեն նախագծեր և արդյունքներ բաժինները
  • Գրեթե բոլոր դասավանդողները քննարկում են իրենց նախագծերը․ կա՛մ մյուս օտար լեզվի դասավանդողների, կա՛մ դասվարների հետ, մեկ հոգի նշել է, որ քննարկում է մեթոդիստի հետ
  • Համագործակցային նախագիծ իրականացրել է ինը դասավանդող
  • Վեց դասավանդող պարապմունքն անց է կացնում ամբողջ դասարանի հետ, չորսը՝ փոքր խմբերով
  • Պարապմունքների տևողությունը՝ 30 — 60 րոպե

 

Հարցմանը մասնակցել է 27 դասվար

Օտար լեզվի դասավանդողների նախագծերն իրենց շաբաթվա աշխատակարգերում ներառում են բոլոր դասվարները

Օտար լեզվի դասավանդողների հետ նրանց նախագծերի բովանդակությանը ծանոթանում են բոլորը, սակայն, արձագանքում-քննարկում ոչ բոլորն են կազմակերպում։ Պատճառները նշված են անհատական պատասխաններում։

Օտար լեզվի նախագծերի՝ իրենց դասարանի սովորողների արդյունքներին ծանոթանում են հիմնականում բոլոր դասվարները, սակայն, արդյուքները դասվարների բլոգներում չեն արտացոլվում։

Օտար լեզվի առցանց պարապմունքներին դասվարների մասնակցությունը կրում է կազմակերպական բնույթ / առցանց պարապմունքների ժամատախտակի կազմում-հետևում, տեսազանգի կազմակերպում, սովորողների ներկայության ապահովում-հաշվառում, երբեմն՝ տեսագրության կազմակերպում/։

Դասվարների և օտար լեզուների համագործակցային նախագծեր իրականացվել են հիմնականում  բոլոր դասարաններում։ Մանրամասն՝ անհատական պատասխաններում։

Անգլերենի և ուսերենի պարապմունքների ընթացքի մասին դասվարների արձագանքը

Դրական կողմերը՝

  • Դասավանդողները հիմնականում խոսում են անգլերեն/ ռուսերեն
  • Պարապմունքներն անցնում են երկխոսությունների ձևով
  • Սովորողներն արտահայտվում են հիմնականում անգլերեն/ռուսերեն
  • Դասավանդողները ուսումնական պարապմունքի ընթացքում կիրառում են տեսապատկերներ
  • Պարապմունքներին մասնակցում են հիմնականում բոլոր սովորողները
  • Սովորողները ակտիվ են, ոգևորված, անկաշկանդ
  • Դասավանդողը բոլոր սովորողներին են ներառում պարապմունքին
  • Դասավանդողը լսում է յուրաքանչյուր սովորողի, կոնտակտի մեջ է մտնում հատիկ-հատիկ բոլոր սովորողների հետ։
  • Պարապմունքները համակարգված են

Բացասական կողմերը ՝  անհատական պատասխաններում։

 

Առաջարկներ դասվարների կողմից

  • Ինտերակտիվ խաղ-պարապմունքները շատ լինեն։
  • Օտար լեզվի դասավանդողներն իրենց նախագծերը նախապես ուղարկեն դասվարներին, բաց լինեն քննարկման համար
  • Ստեղծել երկլեզու, եռալեզու նախագծային փաթեթներ
  • Ցանկալի է, որ օտար լեզվի թեմաները և բովանդակությունը համապատասխանեցվեն Իմացումի հրճվանք ծրագրի նախագծերին և բովանդակությանը

Առաջարկ դասվարներին

  • Յուրաքանչյուր ամսվա հաշվետվություններում ներառել նաև օտար լեզվի / և ոչ միայն/ նախագծերի արդյունքները։ Այդպես, որպես դասարանի ղեկավար, ավելի լավ կստացվի սովորողների կատարախ աշխատանքի հաշվառումը կատարել։

Առաջարկ օտար լեզվի դասավանդողներին

  • Կոնկրետ դասարանի նախագծերի արդյունքները ամփոփել տվյալ դասարանի էջում, որպեսզի նախագիծ- արդյունք — սովորողի մասնակցություն կապը հեշտ լինի գրանցել։
  • Տարեսկզբին մենք ունեցանք քննարկում, երբ որոշեցինք, որ լավ կլինի՝ օտար լեզվի պարապմունքների բովանդակությունը հարմարեցնել Իմացումի հրճվանք ծրագրի ընդհանուր նախագծերին։ Քննարկումից հետո ողան հաջողված նախագծեր և արդյունքներ։ Ցանկալի է, որ այս մոտեցումը լինի շարունակական։

 

 

 

 

 

 

 

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s