2020-2021 ուսումնական տարվա առաջին դասարանների դասվարների հավաքի ամփոփում

Մայիսի 11-ին  2o2o-2o21 ուսումնական տարվա առաջին դասարանների դասվարների առցանց հավաքին քննարկվեցին հետևյալ հարցերը․
Հավաքի սկզբում աղջիկները ներկայացրին 6 տարեկանների մուտքի ճամբարի ընթացքը․ սա շատ կարևոր փորձի փոխանակում էր, քանի որ մոտեցումները և կազմակերպումը եղել են շատ տարբեր։
Հետո քննարկեցինք հիմնականում մայիս — հունիսի խնդիրները, անելիքները։
Ձեռք բերեցինք որոշ պայմանավորվածություններ․

 
Մինչև եկող շաբաթվա վերջ դասվարները կհրապարկեն մայիս — հունիս ամիսների նախագծերը, որոնցով աշխատելու են նոր առաջին դասարանցիների և նրանց ծնողների հետ։
Աշխատանք սովորողների հետ
Սովորողներին ուղղված նախագծերն առաջին փուլում հիմնականում  ներառելու են  <<Ես ․․․․․ եմ, Իմ ընտանիքը, Իմ սիրելի խաղալիքը․, Ես կարողանում եմ ․․․ >> թեմաները, որոնց մասին սովորողները կպատմեն տեսանյութերի միջոցով։ Սա ընդհանուր առմամբ կլինի 6 տարեկանների Մուտքի ստուգատեսը։
Խոսել ենք նախագծի նպատակի և խնդիրների, կազմակերպման մասին։ Դրանք կլինեն հրապարակված նախագծերում։
Դասվարները շաբաթվա մեջ մեկ առցանց հանդիպում կունենան սովորողների հետ և մեկ հանդիպում՝ ծնողների հետ։
 
Աշխատանք ծնողների հետ
Ծնողների հետ հանդիպումների ժամանակ դասվարները ծնողներին կսովորեցնեն օգտվել էլ․ փոստից, Teams հարթակից, ինչպես Youtube-ում ալիք ստեղծել և ինչ պահանջերի պիտի հետևեն, ինչպես ճիշտ նկարահանումներ անեն։
 
Նախատեսում ենք ծնողների համար հրապարակել
Առաջին դասարանցու ծնողի ընթերցարան, որտեղ ներառված կլինեն և՛ մանկավարժական մոտեցումներ/ Դպիրից /, և՛ մեթոդական մշակումներ/ Դպիրից, և՛ տեղեկատվական տեսանյութեր։
Հունիսի սկզբին կհրապակենք նաև Վեց տարեկանների ամառային դպրոց փաթեթը, որտեղ ներառված են լինելու հեքիաթներ, բանաստեղծություններ, սովորողների կողմից ստեղծված լավագույն մեդիաընթերցարաններ, աուդիոընթերցարաններ, բնագիտական փորձերի տեսադասեր, տեխնոլոգիական աշխատանքների տեսադասեր, երաժշտական և մարզական փաթեթներ։ Բացի նրանից, որ երեխաները տանը կդիտեն-կփորձեն-կսովորեն- կարձագանքեն, ծնողներն էլ կծանոթանան մեր երկրորդ, երրորդ դասարանցիների աշխատանքներին և հմտություններին։
Մինչև հունիս դասվարները կբացեն նոր ուսումնական տարվա համար բլոգներ կամ եղած բլոգներում՝ նոր էջեր։
Բլոգներում հրապարակված կլինեն
ա․ հունիսյան նախագիծը, ապա՝ արդյունքները,
բ․ հունիսյան հանդիպումների ժամանակացույցը, որին պիտի մասնակցեն նաև առարկայական ուսուցիչները
գ․ ամառային դպրոցի փաթեթը
դ․ ծնողի ընթերցարանը
ե․ սովորողների ցուցակը
Կարևոր է՝ հնարավորինս շուտ ստեղծել սովորողների էլ․ փոստերը և տեղեկացնել ծնողներին։
Ի սկզբանե ծնողներին բերենք մեր պաշտոնական առցանց հարթակ, որպեսզի խուսափենք մեսենջերյան, վայբերյան կապերից, հեռախոսազանգերից, որոնք այնքան էլ հարմար և խրախուսելի գործիքներ չեն։
Հ․Գ․ Քննարկվեց նաև փոքր խմբերով հանդիպումներ ֆիզիկական միջավայրում։ Երկու դպրոցում արդեն հասցրել են այդպիսի հանդիպումներ ունենալ կամ պլանավորել առաջիկայում։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s