Օտար լեզուները 1-3-րդ դասարանցիների ընտանեկան դպրոցներում․ հավաքի պատրաստության մասին

Սիրելի՛ գործընկերներ, մայիսի 15-ի առցանց հավաքը 1-3-րդ դասարաններում օտար լեզուների հեռավար ուսուցման կազմակերպման մասին է։
Հավաքին պատրաստվելու համար կազմակերպում ենք երեք տեսակի աշխատանք․
Առաջին՝ օտար լեզվի մասնագետները ներկայացնում են մարտ — մայիս ամիներին իրենց իրականացրած նախագծերը և արդյուքները՝ մեկ հղմամբ։ Խնդրում եմ այսօր կամ վաղը ուղարկել։
Երկրորդ՝ օտար լեզվի մասնագետները պատրաստվում են հավաքին  ներկայացնել  մեկական ստացված նախագիծ՝ իր արդյունքներով։ Նախագծի բովանդակությունը, կազմակերպումը և արդյուքները ներկայացնում է կոնկերտ դասավանդողը, իսկ լրացնում է դասվարը, ում դասարանի հետ իրականացվել է այդ նախագիծը։ Խնդրում եմ այսօր կամ վաղը առանձին ուղարկել նաև  այդ աշխատանքի հղումը։ Պատրաստվել հաղորդմանը, որին հատկացվելու է 3-5 րոպե։

Երրորդ՝ ուղարկում եմ երկու հարցաթերթիկ՝ մեկը, որ լրացնեն օտար լեզվի դասավանդողները, մյուսը՝ դասվարները։ Հարցաթերթիկի նպատակն է ևս մեկ անգամ արձանագրել Իմացումի հրճվանք ծրագրում օտար լեզուների կազմակերպման հաջողությունները և թերացումները, օգնել դասավանդողներին՝ ուշադրություն դարձնել բլոգում աշխատանքների հրապարակման կարգին, ուսումնական պարապմունքների կազմակերպմանը։ Հարցաթերթիկը լրացնելու վերջնաժամկետը հինգշաբթի, ժամը 12:00-ն է։ Պիտի հասցնենք ընդհանրական վերլուծություն կատարել՝ նպատակ ունենալով օգնելու բոլորիս աշխատանքի արդյունավետությունը բարձրացնել։
Հարցաթերթիկը Իմացումի հրճվանք ծրագրի՝ ավելի շատ կազմակերպական հարցերի շուրջ է, չկա օտար լեզվի մասով մասնագիտական հարցադրում։ Կազմել ենք՝ հիմքում ունենալով օտար լեզվի դասավանդողների բլոգների, դասվաների աշխատակարգերի և ամփոփումների, դպրոցների ղեկավարների ամփոփումների բովանդակությունը։
Պատասխանները նախապես կուղարկենք նաև ընկեր Յուրային , որպեսզի  նա նույնպես միանա քննարկմանը՝ իր մասնագիտական կարևոր նկատառումներով։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s