Օտար լեզուները 1-3-րդ դասարանցիների ընտանեկան դպրոցներում․ հավաքի պատրաստության մասին

Սիրելի՛ գործընկերներ, մայիսի 15-ի առցանց հավաքը 1-3-րդ դասարաններում օտար լեզուների հեռավար ուսուցման կազմակերպման մասին է։
Հավաքին պատրաստվելու համար կազմակերպում ենք երեք տեսակի աշխատանք․
Առաջին՝ օտար լեզվի մասնագետները ներկայացնում են մարտ — մայիս ամիներին իրենց իրականացրած նախագծերը և արդյուքները՝ մեկ հղմամբ։ Խնդրում եմ այսօր կամ վաղը ուղարկել։
Երկրորդ՝ օտար լեզվի մասնագետները պատրաստվում են հավաքին  ներկայացնել  մեկական ստացված նախագիծ՝ իր արդյունքներով։ Նախագծի բովանդակությունը, կազմակերպումը և արդյուքները ներկայացնում է կոնկերտ դասավանդողը, իսկ լրացնում է դասվարը, ում դասարանի հետ իրականացվել է այդ նախագիծը։ Խնդրում եմ այսօր կամ վաղը առանձին ուղարկել նաև  այդ աշխատանքի հղումը։ Պատրաստվել հաղորդմանը, որին հատկացվելու է 3-5 րոպե։

Շարունակել կարդալ “Օտար լեզուները 1-3-րդ դասարանցիների ընտանեկան դպրոցներում․ հավաքի պատրաստության մասին”

2020-2021 ուսումնական տարվա առաջին դասարանների դասվարների հավաքի ամփոփում

Մայիսի 11-ին  2o2o-2o21 ուսումնական տարվա առաջին դասարանների դասվարների առցանց հավաքին քննարկվեցին հետևյալ հարցերը․
Հավաքի սկզբում աղջիկները ներկայացրին 6 տարեկանների մուտքի ճամբարի ընթացքը․ սա շատ կարևոր փորձի փոխանակում էր, քանի որ մոտեցումները և կազմակերպումը եղել են շատ տարբեր։
Հետո քննարկեցինք հիմնականում մայիս — հունիսի խնդիրները, անելիքները։
Ձեռք բերեցինք որոշ պայմանավորվածություններ․

Շարունակել կարդալ “2020-2021 ուսումնական տարվա առաջին դասարանների դասվարների հավաքի ամփոփում”