Ապրիլի 20՝ կրթահամալիրի մանկավարժական խորհրդի բաց հավաք

3-րդ դասարանցիների «Ելք» ստուգատես․ Բլոգավարություն

Կրթահամալիրում սովորող երրորդ դասարանցին պիտի ունենա իր անհատական բլոգը, որը նրա ուսումնական աշխատանքն է համարվում։

Բլոգավարության տարրական հմտությունները սովորողների մեծամասնությունը շատ արագ է յուրացնում։ Այս հարցում օգնում են նաև ծնողները, որոնց հետո երկրորդ դասարանի վերջին դասվարները բլոգավարության պարապմունքներ են կազմակերպում։

Զարգացումը՝

Մինչև 2018 — 2019 ուսումնական տարին երրորդ դասարանցիների բլոգները չունեին բաժիններ։ Սովորողները նյութերը հրապարակում էին առանց կարգավորելու, բլոգի դարակներում տեղադրելու։

2018-2019 ուսումնական տարում Արևմտյան դպրոցի 3.2 դասարանում բլոգավարության պահանջներում ավելացրինք նաև բլոգում բաժիններ ունենալը և նյութերը համակարգված տեղադրելը։

Իմացումի հրճվանք լաբորատորիայի հավաքների ժամանակ այս փորձը ներկայացվեց քննարկման, դասվարների մեծամասնությունը համաձայնեցին, որ երրորդ դասարանցու բլոգը նույնպես կարող է լինել բաժիններով։

2019-2020 ուսումնական տարում բոլոր երրորդ դասարաններում դասվարները սովորողների բլոգներում ստեղծեցին նաև բաժինները։

Բլոգավարության առանձնահատկությունների մասին դասվարներից յուրաքանչյուրը ներկայացրել է իր դիտարկումները։

Անցած մեկ շաբաթվա ընթացքում երրորդ դասարաններում մեկնարկեց Ելք ստուգատեսի բաղկացուցիչ Բլոգավարություն ստուգատեսը։

Դասվարները ներկայացնում են օրինակներ՝

«Ես փոխանցում եմ մեդիահմտություն»

«Դիտարկում եմ դասընկերոջս բլոգը»

Երրորդ դասարանի դասվարների հետ քննարկումների արդյունքում, նրանց առաջարկների հիման վրա կազմեցինք երրորդ դասարանցու բլոգին ներկայացվող պահանջներ՝ հիմք ընդունելով արդեն եղած փաստաթուղթը։

Նմուշը՝ ստորև

Երրորդ դասարանի սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ

Տեղեկություններ

  • անուն-ազգանուն (հայատառ)
  • ուսումնական  հաստատությունը (Մխիթար Սեբաստացի կրթահամակիր կամ mskh, դպրոց- մասնաճյուղ)
  • դասարանը

Բլոգի արտաքին հղումներ

  • դասվարի/ դասարանական բլոգի հղումը
  • դասավանդողների բլոգների հղումները
  • դպրոցի ենթակայքի հղումը
  • կրթահամալիրի կայքի հղումը

Բլոգավարություն

  • օրացույց
  • նյութերի հրապարակման օր, ամիս, թիվ
  • բաժիններ
  • հաշվիչ 

Բլոգի բովանդակությունը

  • Նախագծեր
  • Պատկերասրահ
  • Ֆոտոպատում
  • Օրագիր / օրապատում
  • Ճամփորդություններ
  • Հորինուկներ
  • Ընտրությամբ գործունեություն
  • Ստուգատես
  • Մայրենի
  • Մաթեմատիկա
  • Ռուսերեն
  • Անգլերեն

Բլոգավարության հմտություններ

Երրորդ դասարանի սովորողը պիտի կարողանա՝

1.Բլոգում հրապարակում անել

  • Տեքստ
  • Ֆոտոշար

2.Տեղադրել հղումներ

  • Տեսանյութի՝ Youtube-ից
  • Ռադիոնյութի 

3.Խմբագրել հրապարկված նյութը

4.Մեկնաբանություններ թողնել ուսուցիչների, դասընկերների բլոգներում

5.Նյութը թողարկելիս նշել համապատասխան բաժինը

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s