Մարտի 30 — ապրիլի 3. Զատիկ ուսումնական նախագծերն այս անգամ ընտանեկան նախագծերի ձևաչափում են։ Առաջադրանքները կհրապարակվեն ըստ գործունեությունների ու թեմաների, և սովորողները կունենան ընտրության հնարավորություն։ Նախագծերն ունեն մի քանի առաջադրանք, որոնք ուղղված են
- սովորղների և ծնողների համատեղ գործունեության կազմակերպմանը,
- սովորողների ինքնուրույն աշխատելու կարողությունները զարգացնելուն
- նոր համակարգչային ծրագրեր սովորելուն / դասվարները պատրաստում են ուսուցողական տեսադասեր/
- իմացած ծրագրերն ավելի խորությամբ յուրացնելուն
- սովորողների նախասիրությունների զարգացմանը
Նախագծերի ուղղություններն ըստ գործունեությունների և թեմաների
Ընթերցողական նախագծեր
- Ընտանեկան ընթերցումներ
- Տեղեկատվական նյութերի, տեսանյութերի հետ աշխատանք
- Հորինուկներ
- Ֆիլմերի, մուլտֆիլմերի դիտում-քննարկում
- Ծիսական ասիկներ, խաղիկներ
Բնագիտական գործունեություն
- Փորձեր
- Ընտանեկան խոհանոց
- Ուսումնական տեսանյութերի դիտում, քննարկում
- Առողջ ապրելակերպ
- Երևանից դուրս՝ իմ առօրյան
- Սենյակային բույսեր
- Ընտանի կենդանիներ
Մաթեմատիկական գործունեություն
- Խնդիրներ
- Չափումներ
- Կառուցողական խաղեր
Տեխնոլոգիական աշխատանք
- Վերադիր աշխատանք
- Զատկական պարագաներ՝ թափոններից
- Զատկական կոլաժներ՝ ընդեղենից
- Սովորողների կողմից նոր ուսումնական տեսանյութեր
Անհատական, հեղինակային TV-ներ
Անհատական, հեղինակային ռադիոհաղորդումներ
Անհատական, հեղինակային պատկերասրահ, ֆոտոպատումներ
Հ․Գ․Այս պահին դասվարական խմբերն աշխատում են նախագծերի շուրջ։ Շաբաթ օրվա վերջին կհրապարակվեն։
Հեռավար ուսուցման մասին․ ամփոփում․ խնդիրներ
Պայմանավորվածություններ
- Սովորողներին շաբաթվա նախագծերը և աշխատակարգերը ուղարկում են դասվարները․
- Աշխատակարգերում ներառվում են օտար լեզվի, երաժշտության, ուսուցչի օգնականի, երկաարցված օրվա կազմակերպչի նախագծերից տվյալ դասարանին վերաբերող բաղադրիչները։
- Այսպես դասվարը կկարողանա ավելի կանոնակարգել սովորողի օրվա ծանրաբեռնվածությունը, աշխատանքի ծավալը, ինչի մասին հարց են բարձրացրել նաև ծնողները։
- Պետք է փորձենք սովորողների հետ կանոնակարգել նաև առցանց նամակագրության և աշխատանքի ժամերը և ծավալը, որպեսզի պահպանենք օրվան հատկացվող աշխատանքային ժամերը․ շաբաթվա աշխատակարգում կհրապարակվեն նաև նախագծերի կատարման- հրապարակման վերջնաժամկետները, առցանց պարապմունքների ժամատախտակը։
- Առցանց պարապմունքները կկազմակերպվեն 8-10 հոգիանոց խմբերով։
- Հատուկ կարիքով սովորողների դեպքում կկազմվեն անհատական դասացուցակներ։
Ստորև՝ նախորդ շաբաթների նախագծերը և արդյունքները՝
- մարտի 2-6
- մարտի 9-13/ լրացվում է/
- մարտի 16-20
- մարտի 23-27