Մարտի 2-6-ի հեռավար-առցանց ուսուցման ամփոփում

Մարտի 2-6-ին 1-3-րդ դասարանների դասվարները սովորողների հետ աշխատեցին առցանց՝ ուսումնական այս շրջանի համար նախատեսված նախագծերով։

Մարտի 1-ին դասվարների բլոգներում հրապարակվեցին շաբաթվա աշխատանքային փաթեթները՝ նախատեսված նախագծերով, ուսումնական ռեսուրների, աշխատանքային էջերի հղումներով։

Սովորողների հետ աշխատանքների կազմակերպումը եղել է այսպես․

  • Օրվա առաջադրանք․ սովորողները օրվա վերջին ուղարկել են իրենց աշխատանքները
  • Կարճաժամկետ առաջադրանք․ սովորողները աշխատանքը կատարել են մեկ- երկու օրվա ընթացքում։

Հետադարձ կապը

  • Դասվարները ստացել են աշխատանքը, էլ․ փոստի միջոցով արձագանքել։
  • Առաջին և երկրորդ դասարանների դասարանների սովորողները աշխատանքները հրապարակվել են դասարանական բլոգներում։
  • Երրորդ դասարանների սովորողներն իրենք են աշխատանքը հրապարակել անհատական բլոգներում, իսկ դասվարը բլոգների միջոցով է ծանոթացել աշխատանքներին, ապա էլեկտրոնային փոստի միջոցով արձագանքել։

Բովանդակությունը

  • Առաջադրանքների բովանդակությունն ընդհանուր առմամբ կապված է եղել ուսումնական օրացույցով նախատեսված նախագծերի հետ։
  • Գերակշռել են Կորոնավիրուսից պաշտպանվելու վերաբերյալ տեսանյութերը, հարզացրույցները։
  • Հիմնականում առանձնացվել են ընթերցողական, երաժշտական, մարզական նախագծերը։
  • Առաջադրանքներն ավելի շատ ուղղված են եղել անցածը կրկնելուն։

Ամփոփումը

Յուրաքանչյուր օրվա ավարտին կամ հաջորդող օրվա սկզբին դասարանական բլոգներում ամփոփվել  են օրվա առաջադրանքները։ Սովորողների կողմից ուշացրած աշխատանքները պարբերաբար լրացվել են։

Շաբաթվա ամփոփումը՝ այստեղ

Դիտարկումներ

  • Առաջադրանքների պահանջները եղել են երբմեն շատ համառոտ։
  • Առաջադրանքի պարզաբանման, կատարմանն ուղղորդող քայլաշարեր քիչ են եղել։
  • Դասվարների կողմից ուսուցողական տեսանյութեր, տեսադասեր գրեթե չեն եղել։
  • Աշխատանքների ծավալը եղել է շատ/ դասվարի առաջադրանքներ, օտար լեզվի դասավանդողների, երաժշտության դասավանդողի/, ինչի մասին արձագանքել են ծնողները։ Դպրոցում ուսուցումը կազմակերպելիս մենք կոնկերտ համակարգչով աշխատանքի, բանավոր աշխատանքի, տեխնոլոգիական և մարզական գործունեությունների համամասնությունը կարողանում ենք պահպանել։ Առցանց ուսուցման ժամանակ շեշտադրումը ընկնում է համակարգչով աշխատանքի վրա։ Այսպիսով, սովորողն ավելի շատ ժամանակ է անց կացնում համակարգչի առջև։/ ծնողների արձագանքից/
  • Շատ են եղել տեսանյութեր պատրաստելու պահանջները, որոնք աշխատող ծնողների համար երբեմն դարձել են լրացուցիչ հոգս։/ ծնողների արձագանքից/
  • Շաբաթվա կտրվածքով առաջադրանքների հրապարակումը օգնել է սովորողներին, ծնողներին ավելի կազմակերպված իրականացնել տնային ուսուցումը։/ ծնողների արձագանքից/։
  • Ծնողները շնորհակալ են եղել կրթության անընսդհատությունն ապահովելու համար։Ավելի լավ են ներառվել կրթական ծրագրում, յուրացրել կրթահամալիրի մանկավարժական, մեթոդական մոտեցումները։ Ինչպես նաև, ձեռք են բերել նոր մեդիահմտություններ։
  • Դասվարների համար ավելացել է համակարգչով աշխատելու ժամանակային ծավալը, ինչը առաջացրել է որոշ անհանգստություն։

Լուծումներ

Մարտի 16-20-ի համար պայմանավորվածություններ

  • Շաբաթվա հրապարակված աշխատակարգերում ավելի ընդգծված երևա նախագծերով ուսուցման մեր փորձը։
  • Նախագծերում թվարկված խնդիրների լուծումներն ավելի կոնկրետ երևան ամեն օր տրվող առաջադրանքներում։
  • Առաջադրանքների փոխկապակցվածությունը ապահովի Իմացումի հրճվանք ծրագրի առանձնահատկությունը։
  • Առաջադրանքների մի մասը սովորողը կարողանա կատարել  ինքնուրույն, առանց մեծահասակի օգնությամ։
  • Լինեն առաջադրանքներ, որոնք ուղղված կլինեն ընտանիքին։
  • Առաջադրանքների կատարմանը   / տեսագրություններ, ձայնագրություններ և այլն/ ավելի ակտիվորեն ներգրավել հայրիկներին։
  • Առաջադրանքների պահանջները լինեն հասկանալի շարադրված, անհրաժեշտության դեպքում լինեն օգնող, ուղղորդող քայլաշարեր, տեսանյութեր։
  • Տեսանյութերի, ուսումնական նյութերի ռեսուրսների ցանկում ներառել նախորդ տարիներին մեր սովորողների կողմից ստեղծված ուսումնական նյութերը։
  • Առաջադրանքների ծավալը համաձայնեցնել օտար լեզվի, երաժշտության, մյուս դասավանդողների հետ, որպեսզի երեխաներին շատ չծանրաբեռնենք և հոգնեցնենք։
  • Առաջադրանքները  լինեն նաև նոր թեմաների շուրջ, քանի որ մեկ ամիս պետք է աշխատենք այսպես։ Այդ պատճառով անհրաժեշտ է կոնկրետ թեմաների շուրջ պատրաստել բացատրական տեսադասեր։
  • Փորձարկել խմբային դասերի կազմակերպման առցանց հարթակները։ Արագ կիսվել փորձով։
  • Սովորողների հետ ապահովել ամենօրյա հետադարձ կապ։

 

 

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s