Մանկավարժական ակումբ․ «Կրթահամալիրի ուսումնական օրացույցով հաստատված առարկայական ֆլեշմոբներ»

Ֆլեշմոբերին 1-3-րդ դասարանների ՝

Հայոց լեզվի ֆլեշմոբ

սեպտեմբեր

2-3-րդ դասարաններ 

հոկտեմբեր

5-6 տարեկաններ

2-3-րդ դասարաններ

նոյեմբեր

5-6 տարեկաններ

2-3-րդ դասարաններ

դեկտեմբեր

5-6 տարեկաններ

2-3-րդ դասարաններ

հունվար

5-6 տարեկաններ

փետրվար

5-6 տարեկաններ

Մաթեմատիկայի ֆլեշմոբ

սեպտեմբեր

Առաջին մակարդակ

հոկտեմբեր

Առաջին մակարդակ

նոյեմբեր

Առաջին մակարդակ

դեկտեմբեր

Առաջին մակարդակ

հունվար

Առաջին մակարդակ

փետրվար

Առաջին մակարդակ

Վերլուծություն

  • մասնակցության վիճակագրություն
  • բովանդակային նկարագրություն
  • խնդիրներ, լուծումներ
  • առաջարկներ

2019 — 2020 ուսումնական տարի

  • մասնակցության վիճակագրություն

Հայոց լեզու

Մաթեմատիկա

Շախմատ

Անգլերեն

Ռուսերեն

Հայոց լեզու
Կազմակերպումը
Հայոց լեզվի ֆլեշմոբի առաջադրանքները մինչև 2019 թվականը կազմվել են մեկ տարբերակով (1-ին մակարդակ)։
Սովորողների մասնակցության վիճակագրությունը ցույց տվեց, որ 5-6 տարեկան սովորողները չեն մասնակցում ֆլեշմոբին, քանի որ առաջադրանքները կատարելու համար պետք է կարողանան կարդալ և գրել։
2019 թվականից առաջադրանքները կազմվեցին երկու մակարդակով (5-6 տարեկանների համար՝ 1-ին մակարդակ, 2-3-րդ դասարանցիների համար՝ 2-րդ մակարդակ)։
5-6 տարեկան սովորողների մի մասը սկսեց մասնակցել ֆլեշոբերին։
Առաջադրանքները
5-6 տարեկանների համար՝
Ծնողի օգնությամբ մեկ առաջադրանքը ներկայացնել տեսանյութի տեսքով,
 2-3-րդ դասարանների համար՝
Տրված 10 առաջադրանքներից կատարել նրանք, որոնք ցանկանում են։
Առաջադրանքները կազմվում են կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսված նախագծերի թեմատիկայի շրջանակներում։
Առաջադրանքների մի մասն ուղղված է ընթերցողական նախագծերի ամփոփմանը, մի մասը՝ ստեղծագործական մտածողությանը ( ռոդարիական հնարների կիրառմամբ)։ Որոշ առաջադրանքներ ներառում են լեզվամտածողությանն ու տրամաբանությանն ուղղված աշխատանքներ։
Առաջադրանքները կազմում են կրթահամալիրի դասվարները ( երկու հոգով՝ սկսնակ դասվար և փորձառու դասվար)։ Այնուհետև առաջադրանքները քննարկվում, լրամշակվում են «Իմացումի հրճվանք» լաբորատորիայի ղեկավարի հետ, տեղադրվում google ձևանմուշում։
Ամբողջական տարբերակը ներկայացվում է Մայրենի խոսքի մշակույթի լաբորատորիայի ղեկավարին, հայոց լեզվի մասնագետներին։
Առաջադրանքները ստուգում են դասվարները ( յուրաքանչյուր դասվար իր դասարանի սովորողներինը)։
Մաթեմատիկա
Կազմակերպումը
Մաթեմատիկայի ֆլեշմոբի առաջադրանքները կազմվում են մեկ տարբերակով (1-ին մակարդակ)։
Խնդիրները կազմվում են կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսված նախագծերի թեմատիկայի շրջանակներում։
2017 թվականի սեպտեմբերից սկսած՝ փորձել ենք բացառել որևէ ձեռնարկից խնդրի պատճենումը։ Վերցրել ենք հետաքրքիր խնդիրների տեսակները, ձևափոխել բովանդակությունը, հորինել ենք նոր խնդիրներ։
Փորձել ենք բացառել ստանդարտ լուծումներ ունեցող խնդիրները։
Առաջադրանքները կազմում են կրթահամալիրի դասվարները ( մեկ կամ երկու հոգի՝ սկսնակ դասվար և փորձառու դասվար)։ Այնուհետև խնդիրները քննարկվում, լրամշակվում են «Իմացումի հրճվանք» լաբորատորիայի ղեկավարի հետ, փոխանցվում Գևորգ Հակոբյանին, ով դրանք  տեղադրում է google ձևանմուշում։
2019 թվականի սեպտեմբերից սկսած՝ Գևորգ Հակոբյանի նախաձեռնությամբ, դասվարները մշակում են  խնդիրների լուծումները նաև տեքստային տարբերակով՝ ներկայացնելով սեփական փորձը։
Առաջադրանքները ստուգում են դասվարները ( յուրաքանչյուր դասվար իր դասարանի սովորողներինը)։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s