Փետրվարի 11․ Սովորողի ընտրած գործունեություն
1-3-րդ դասարաններում ուսումնական պլանով շաբաթական 2 դասաժամ հատկացվում է սովորողի ընտրությամբ գործունեությանը։ 1-ին և 3-րդ ուսումնական շրջանների սկզբին սովորողները տրված առարկայացանկից ընտրում են իրենց սիրելի, հետաքրքիր դասընթացը և մասնակցում պարապմունքներին։
«Կերպարվեստ», «Մարմնամարզություն», «Երաժշտություն» դասընթացները վարում են մասնագետները, «Բանավոր մաթեմատիկա» դասընթացը վարում է դասվարը։
Ըստ կարգի՝ դասավանդողը պետք է ունենա և հաստատման ներկայացնի իր դասընթացի ծրագիրը։
Մանկավարժական ակումբին դպրոցների ղեկավարների և դասվարների հաղորդումների հիման վրա ևս մեկ անգամ կքննարկվեն
ա․ եղած ծրագրերը
բ․ պակասող ծրագրերի պատճառները
գ․ ծրագրի ձևաչափը
Սովորողի ընտրությամբ գործունեության բաղադրիչի առկայությունը ուսումնական պլանում կարևոր և ոգևորիչ դեր է կատարում նաև ընդունելության ժամանակ։ Ծնողները նույնպես կարևորում և գնահատում են իրեն երեխաների նախասիրությունների զարգացմանն ուղղված դպրոցի ջանքերը։
Այն դասվարները, ովքեր չեն վարում Բանավոր մաթեմատիկա դասընթացը, իրենց դասարանի տարբեր խմբերի հետ պետք է մասնակցեն պարապմունքներին, հետևեն մասնագետի աշխատանքին՝ սովորելով նրանից, և վերջինիս օգնեն, ուղղորդեն մեթոդական հարցերում, քանի որ ավելի լավ գիտեն իրենց սովորողների առանձնահատկությունները։
Դպիրում հրապարկված է Մերի Գրիգորյանի մեթոդական մշակումը։
Այս պահին դասվարների բլոգներում Բանավոր մաթեմատիկա դասընթացի վերաբերյալ հետևյալ հրապարկումները կան․