Մասնաժողով․ 26․11․2019

Նոյեմբերին կատարված աշխատանքներ

1․5 տարեկանների ուսուցման փաթեթ․ համալրում, տրամադրում մեդիագրադարանին

Փաթեթում ներառված են Ծրագրի՝ ուսումնական պլանում ներառված գործունեությունները՝ դասվար-դաստիարակների կողմից ստեղծված տեսանյութերով , պատումներով, ինչպես նաև ներկայացված է Դպիրից՝ Ծրագրի վերաբերյալ մեթոդական մշակումների ընտրանին։

2․Երաժշտության մասնագետների և 1-3-րդ դասարանի երաժշտության ընտրությամբ գործունեության սովորողների ՝ կոմիտասյան երգերի ձայնագրություններ․ ձայնասկավառակի ստեղծում

3․Նախագծի նպատակը սովորողի ընտրած գործունեության դասաժամին՝ դասվարի և երաժշտության դասավանդողի համագործակցության խթանումն էր, 3-րդ դասարանի սովորողների մեդիատեխնոլոգիական հմտություններից կարաոկեներ ստեղծելու կարողությունների ձևավորումը, ինչպես նաև ընտրած գործունեության պարապմունքի ժամանակ նախագծային ուսուցման փորձի ներդրումը։

4․Հայոց լեզվի ֆլեշմոբերի առաջադրանքների կազմում, մշակում

Հայոց լեզու

5-6 տարեկաններ

2-3-րդ դասարաններ

 

5․Մանկավարժական ակումբին «Տնային ուսումնական աշխատանք» թեմայի շուրջ դասվարների ընտանեկան նախագծերի հավաքագրում, ներկայացում

6․Մանկավարժական նախագծային խմբի պարապմունք դասվարների և օտար լեզվի մասնագետների հետ

 

9․ Մաթեմատիկայի և հայոց լեզվի 2018-2019 ուսումնական տարվա ֆլեշմոբերի փաթեթների հավաքում, մշակում, տրամադրում մեդիագրադարանին։ Մաթեմատիկայի փաթեթը ուղարկված է, հայոց լեզվի փաթեթը կհանձնենք մինչև դեկտեմբերի 1-ը։

10․ Դասվարի ինքնագնահատմանն ուղղված աշխատանք․ ուսումնական պարապմունքի կազմակերպման ինքնագնահատում, անհատական զարգացման նախագծի մշակում․ մեկնարկ

Դասվարներին ուղղված նամակ-ուղղորդում է եղել, ըստ որի պետք է ուսումնական պարապմուքների կազմակերպման ժամանակ ուշադրություն դարձնեն որոշակի կետերի, որոնք կօգնեն ավելի արդյունավտ կազմակերպել սովորողների հետ իրականացվող աշխատանքը։

Դպրոցների  ղեկավարներին ուղղված առաջարկ է եղել, որ Սեբաստացու օրեր — տոնական շաբաթից հետո ժամանակ գտնեն և լինեն դասարաններում և ուշադրություն դարձնեն ուսումնական պարապմուքների կազմակերպմանը՝ օգտվելով ուղարկված օգնող կետերից։

Հաջորդիվ  /դեկտեմբեր, հունվար — հունիս/

Դասվարները  կստանան ինքնագնահատմանն ուղղված հարցաթերթիկ, որը կօգնի գնահատել աշխատանքում հաջողությունները և թերությունները, որոշել  մասնագիտական անհատական զարգացմանն ուղղված անելիքների հաջորդականությունը, գրանցել աճը։

Դպրոցների ղեկավարաները, ելնելով իրենց կատարած դիտարկումներից, կարող են խմբի կամ անհատ դասվարի մասով անել իրենց առաջարկը․ ինչ տեսակի օգնության կարիք կա։

Դասվար, դպրոցի ղեկավար ,  մենթոր, լաբորատորիայի ղեկավար խումբը կստեղծի դասվարի անհատական զարգացման պլանը և կորոշի դրա գնահատման եղանակները։

Դպրոցի ղեկավարի, դասվարների արձագանքների հիման վրա լաբորատորիան կանի առաջարկ մի շարք սեմինարների՝ ուղղված կոնկերտ դասվարի մասնագիտական աշխատանքին։

Սեմինարները կվարեն կրթահամալիրի դասվարները, մասնագետները, հարկ եղած դեպքում՝ հրավիրյալ մասնագետներ։

 

 

Դեկտեմբերին կատարելիք աշխատանքներ

1-3-րդ դասարանների «Իմացումի հրճվանք» ծրագրի փաթեթի ստեղծում․

Փաթեթում ներառվում  են Ծրագրի՝ ուսումնական պլանում ներառված ուսումնական առարկաների կազմակերպման մասին՝ դասվարներ բլոգներում հրապարակված տեսանյութեր , պատումներ։  Նախատեսվում է դրանք լրարցնել Դպիրից՝ Ծրագրի վերաբերյալ մեթոդական մշակումների ընտրանիով։

Աշխատանքը ծավալուն է, այս պահին ընթացքի մեջ է։ Նախատեսում ենք ավարտել դեկտեմբերի վերջին։

 

Հայոց լեզվի և մաթեմատիկայի ֆլեշմոբերի առաջադրանքների կազմում, մշակում

Նոյեմբեր — դեկտեմբեր ուսումնական նախագծերի համակարգում

Նոյեմբերի աշխատանքների վերջին կետ․ աշխատանքներ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s