5 տարեկանների ընթերցարան․ Ժողովրդական ասիկներ, խաղիկներ, հաշվերգեր

Խնոցիների շարք

Հարի-հարի խնոցի,
Մեջդ` բարի, խնոցի,
Ունկդ` բարակ, խնոցի,
Մեջդ` կարագ, խնոցի:

***

Խնոցի, հարոցի.
Լըփը-լըփը, լըփը-լըփը,
Դե տար, դե բեր, տրնգա.
Թևտու, թև առ,
Զրնգա:

Խնոցի, հարոցի,
Կարագը` քեզ,
Թանը` մեզ:

***

Խնոցի, խնոցի,
Գցեցի ու բռնեցի,
Տարա — բերի` զարկեցի,
Հրեցի, չխչփեցի,
Հարեցի, հա, հարեցի,
Դեղին կարագ հանեցի:

***

Խնոցի, հարեցի,
Թանը հանի, քամեցի,
Սրսուռ չորթան շինեցի,
Եղով ապուր էփեցի,
Պետոն ուզեց՝ տփեցի:

Խնոցի, խնոցի,
Գցեցի ու բռնեցի,
Տարա — բերի` զարկեցի,
Հրեցի, չխչփեցի,
Հարեցի, հա, հարեցի,
Դեղին կարագ հանեցի:

Կոմիտաս, «Ծիվ ու ծիվ»                    

 

Ծի՜վ ու ծի՜վ, ծիվծիվակի՜ն,

Ձագ թռնի հետ ծիծեռնակին,
Ճյուղ բերի հետ աղունակին,
Վարդին նստի հետ սոխակին.

Ասե տաղի՛կ,
Կանչե խաղի՛կ,
Առնե ափի՛կ,
Զարկե ծափի՛կ:

***

Երկու ձեռքս վեր պարզեցի,

Շարժ ու ձևս լավ մարզեցի,

Բռնեցի ափ` ափի վերան,

Ու բերի ծափ` ծափի վերան,

Զարկի` եղան ափ ի բերան:

 

Հաշվերգեր 

 

Տիտոխիկ, տիտմարոխիկ,

Զուռնափչիկ, Թուխ Մանուկիկ,

Էփե գաթա ու կուլուճա,

Եղը վրեն կըպըճպըճա,

Ուտա իդա, խմա իդա, Էլնա ինա:

— Վի՞ր տուն իջնա:

— Նուբարի տուն:

— Էս` Նուբար,

Էս` կատուն,

Էս` մուկիկ,

Էս` լորիկ,

Թռավ, գնաց` թը՜ռ, թը՜ռ, թը՜ռ:

 

Թուխ Մանուկ — առասպելական ոգի, քաջության և առաքինության հովանավոր:

 

***

Ուկլ, դուկլ, չամա, չուկլ,
Հա՞վ, թե՞ կոճակ,սև պոլոճակ,
Սև հավի վիզ կտրեմ, թալեմ:

***

Էկե, դուկե, տըմըզա,
Թալան չուկե պուպուզա,
Մախտե կոճակ, դան պոլոճակ,
Ճան, ճուկ:

***

Ուրբաթ, շաբաթ, կիրակի,
Աղվեսն ելավ մարզանքի,
Ուստա փիսոն (Կարոն)կրակեց,
Աղվեսի փորը տրաքեց:

 

Ճվիկներ

 

Ծիլ, ծիլ, ծիլծիլա,

Ելեք, տեսեք` ո՞վ կուգա,

Պստի պապը տուն կուգա,

Չամիչ ուտելեն կուգա,

Ճանճը տզզալեն կուգա,

Ճնճուղը  թը՜ռնելեն կուգա:

 

***

Ճիվո՜ւ, ճիվո՜ւ, ճնճղիկ,
Թռավ, գնաց արվու եզրիկ,

Կերավ կտիկ, խմեց ջրիկ,

Թռա՜վ, մտավ Մարոյի ծոցիկ:

 

***

Ճի՜վ — ճի՜վ ու ճի՜վ, ճըվճըվկան,

Թռավ, գնաց Հնդստան,
Կերավ կուտիկ, խմեց ջուրիկ,
Էկավ մտավ մամու ծոցիկ:

 

Խաղիկներ

 

***

— Ջո˜ւ, ջո˜ւ, ջո˜ւ, ջո˜ւ,
Հավերիս կուտ տամ,
Հավերս ինձ ձու տան:
Ձուն տանեմ հովվին տամ,
Հովիվն ինձ գառ տա:
Գառը տանեմ Աստծուն տամ,
Աստված ինձ ախպեր տա:

 

***

— Ախպեր, ախպեր, ջան ախպեր,

Շաքար մաղեմ, կեր ախպեր,

Ինձ թև ու թիկունք ախպեր,

Դու բերդի պատին ախպեր,

Մեջքդ գոլստան, ախպեր,

Մեր տան մեջը խան, ախպեր,

 

***

Ալ խնձորի ախպերս,

Շեկ շլորի ախպերս,
Կանաչ թզնի ախպերս,

Կարմիր նռնի ախպերս:

 

Ջրի մեջ լողանալու մանկական խաղերգ

 

Կլոր պար, մեջը` ծառ,

Նստիմ հովը` կթեմ կովը,

Զմփիկ զարկեմ, ընկնիմ ծովը:

 

 Ասիկներ

 

Ասեմ, չասեմ,
Լավ բան ասեմ,

Քթիդ խփեմ,

Քեզի խաբեմ:

 

***

Բան ասեմ,
Բամբակ ասեմ,

Քնթիդ խփեմ,

Ջա՜ն, ջա՜ն ասեմ:

 

***

Ելա երթիկ, վե՜ր – վե՜ր ընկա,

Խաչքը կոտրավ, ես ներս ընկա,

Գլորեցա, թնդիր ընկա,
Օխտը պուտուկ տոլմա կերա, էլի ըսի` չըկշտացա:

 

***

Թռչկոտելով ասում են.
Անձրև, անձրև, մի արի,

Ես գնում եմ բանջարի,

Չիք, բաբալոշկա,

Չիք, մամալոշկա:

 

***

Քաչալը գնաց տանձի,

Վախենամ` գլուխը խանձի,

Գիշերը մտավ տեղերը,

Կատուն կերավ պեխերը:

 

***

Ծափին, ծափին, ծափ նաներով,

Փլավ կեփեմ պուտուկներով,

Գդալ չկա, լավաշ չկա,

Մենք ա կուտենք մատվըներով:

 

***

Ճըզ, վըզ, ճախարակ,

Ես հաստ մանեմ, դու` բարակ:

 

***

Ձունն էկավ քուլա — քուլա,
Պապն ասեց.

— Դանեն ու՞ր ա:

Գելն ասեց.

– Հրես` տարա:

Շունն ասեց.

– Հրես` բերի,

Պոչիկ թուլա,

Մեղրը կերար,
Պուլիկս ո՞ւր ա:

 

Հարսանեկան խաղիկներ

 

Խաս գարնցան իմ աղջիկ (քուրը),

Թան ու թացան իմ աղջիկ (քուրը),

Պստիկ բերան`

Ժամտան խորան,

Մեղրե մատներ`

Ժամտան մոմեր,

Մեջքիկ բարակ`

Ժամտան դռնակ,

Երկան ծամեր`

Ժամտան ավել:

 

***

Կտուր, կտուր վարեցինք,

Սիրուն (մի լավ) աղջիկ ճարեցինք,
Գացինք, տեսանք` քնած էր,
Վարդն երեսին փռած էր:

Գաթեն ծոցին խեչած էր, (փխլած)
Նուռը ջեբին փնջած էր,

Գաթից մի լավ կծեցինք,

Վարդ երեսը պաչեցինք,

Պաչեցինք ու փախեցինք: (փախցրինք)

 

 

***

Աղջիկ ունիմ օղերով,
Հարս պիտ անիմ քողերով,

Աղջիկ ունիմ հարսնացու,

Կտրիճ կուզիմ փեսացու,
Որի՞ն տամ, որի՞ն չտամ,

Հանիմ իշխան տղին տամ:

 

***

Իմ աղջիկը խաս աղջիկ է,
Ջրի միջի թաս աղջիկ է,

Նստել է, խորոզ կփետտե,

Ոտներ վեր – վեր կնետե,

Ինչ կա, չկա` կլոփե,

Տատին կգա` դոմփ,

Աղջկաս (օռիկուն)կդմփե:

 

***

Կլորիկ ու թմբլիկ եմ,

Պստլիկ ու ճստլիկ եմ,

Քիթս պուճուր – պուճուրիկ է,

Աչուկներս սևուլիկ են,
Կա՞ ինձ նման սիրունիկը:

Չկա, չկա, չկա:

 

***

Ալ խնձորի իմ տղեն,
Շեկ շլորի իմ տղեն,
Կանաչ թզնի իմ տղեն,

Կարմիր նռնի իմ տղեն:

 

***

Տղա ունիմ ազնավոր,(բեղերով)

Հարս կբերե քողերով,

Կանաչ վառած մոմերով,

Մերը կելնի խունկերով,
Հերը կելնի փնջերով.

Էկել են տղուս ձեն կուտան,

Դուռ ու երթիկ վար կուտան,

Կեցեք, ատլաս կապան հագնի,

Թելլի գոտին մեջքին կապի,

Հանդի լալա իմ տղեն,

Աչքը խումար իմ տղեն,
Բոյը չինար իմ տղեն:

 

Խաղի ավարտի ասերգիկներ

 

***

Ծիտ, ծիտ, ծտաբուն,

Իփոր (երբ որ) մթնի` գնանք տուն:

 

***

Ծիտն ուր բուն,

Լագլագ ուր բուն,

Խաչ — գավազան`

Իմ քեռու տուն,

Մուկն ու կատուն`

Ժամհարի տուն,

Էրեխեքն էլ`

Ամենքն ուր տուն:

 

Զատկական ասիկներ


Տի˜զ- տի˜զ, Ակլատիզ,
Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
Պասը գնաց, Զատիկն եկավ,
Այծն էլ խոտը կերել է:

***
Զատկեզատի՜կ է, նավակատի˜կ է, չամչեհատի˜կ է:
Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ։

***
Կարմիր արև քեզ, ախպեր,
Աստծու բարև քեզ, ախպեր:
Կարմիր եզին օղն ու կոճակ,
Կարմիր հավկիթս դուրս բերեք,
Ճերմակ հավկիթս ներս տարեք

Ամանորյա ասիկներ

Գալանտոս, տոս, տոս,
Գալանտոսը էկել է,
Դռան տակը կայնել է,
Շիլա շապիկ հագել է,
Մեկ ավուճին խայիլ է:

***

Շնորհավոր Նոր տարի,
Ձեր տունը շեն իլի,
Բարով նոր հագնեք,
Միշտ ուրախ իլեք:
Հացը բոլ իլի,
Աչքը կուշտ իլի,
Ձեզ էլ փայ իլի,
Մեզ էլ փայ իլի:

***

Ձեր տուն մտնի հազար բարի,
Հաճար, ցորեն, կորեկ, գարի,
Լիքը խորեր շատ ունենաք,
Կարմիր օրեր շատ ունենաք,
Կարմիր օրով, կարմիր շորով,
Ուրախ կենաք` լիքը տնով:

***

Ահա եկավ Նոր տարի,
Հետը բերավ նոր բարի,
Մանր տղոց ուրախ օր,
Բարի զավակ հորն ու մոր:

***

Հինը գնաց, նորը կուգա,
Հինը ուրախ ճանապարհեք,
Նորի համար պատրաստեցեք
Դուռ, լուսամուտ բացեք,
Ինչ ուզում եք խնդրեցեք:

***

Բարով եկար Նոր տարի,
Տուր մեզի ցորեն, գարի,
Մեր փեթակն ալուր կուզե,
Տանտիկինը յեղ կուզե,
Բուխարիկս մուխ կուզե,
Մեր օջախը փետ կուզե,
Այգուն, բաղջին պտուղ տուր,
Հիվանդություն թող չըլնի,
Ապրիք շատ ու շատ տարի:

***

Ձյունի սպիտակ ալյուր մաղեմ,
Բերք-բարիքի տարի լինի:
Անուշ-անուշ խմոր շաղեմ,
Արտս ցորեն — գարի լինի,
Կլոր , կարմիր գաթա թխեմ,
Թող թխածս բարի լինի:

***
Առատ տարի, բերքը` բարի:

***
Ամառվա փուշ` ձմեռվա նուշ:

***
Ձմեռվա վարդը կրակն է:

***
Ամառ բեր, ձմեռ կեր:

 

 

 

 

 

 

 

 

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s