***
Մկրատ տուր մտրակ տամ,
Մտրակ տուր մկրատ տամ
***
Սարի ուսին սիրուն լուսին,
Սիրուն լուսին սարի ուսին:
***
Մուկը մատը մատին կտա,
Տան կարասը պատին կտա:
***
Արտին մոտիկ՝ մոռ ու մորի,
Մռռան կատուն կտրորի:
***
Ունի չունի,ունի չունի,
Լիքը բան կա, որ չունի,
Բայց,որ չունի ինչ անի
***
Սա ասի՝ նա կանի, նա ասի՝ սա կանի:
***
Չոր ցցին՝ սառ տանձաջուր,
Չալ ծտին՝ չար ծտաճուտ։
***
Զարթուցիչը ջեռուցիչից հեռու՛ դիր:
***
Ճուտը ճկեց ծիտը, կծեց ծտի ճիտը:
***
Մուկն ու կատուն
Այս դարում
Հաշտ կխաղան
Օրն ի բուն:
Կվազվզեն իրար հետև,
Կպախկվեն դռան հետև:
***
Բուռ-բուռ ալյուր շաղեցինք,
Փուռը տարանք եփեցինք,
Փռապանը համեմեց,
Բուռ-բուռ ցորեն նվիրեց:
***
Հարսնապու՞ր,
Կաթնապու՞ր,
Անուշապու՞ր,
Թանապու՞ր,
Ո՞րը եփեմ Ասատուր:
***
Ձուկը գցեմ ձուկը ուտեմ,
Մուկը գցեմ ձուկը ուտեմ:
***
Մեր տան դռան տանձի ծառին
Տասը ծանր տանձ կա կախված:
***
Ձմռան ցուրտը երբ տիրեց
Սառնամանիքը պատեց,
Սառույցը կոտրելու
Սառցաբեկը գործ դրեց:
***
Հավը հավկիթ ածեց,
Ջայլամը տեսավ զարմացավ,
Ջայլամը հավկիթ ածեց,
Հավը տեսավ զարմացավ:
***
Ծույլ-ծույլ կնստես
Աստղերին բույլ կտեսնես:
***
Ձուկ եմ, ձուկ եմ, ջրի մուկ եմ,
Մուկ եմ, մուկ եմ, ջրի ձուկ եմ:
***
Ճայը ճկեց ճիտը, կծեց ճտի ճիտը
***
Ձին ձորում, Ջորին ջրում:
***
Կար–չկար մի գաճաճ արջ կար,
Այդ գաճաճ արջի աջ աչքը չկար։
***
Ծտի ճուտը՝ ճմբան ծերին,
Ծտի ճտի ճիտը՝ ծուռ։
***
Քեռու ջորու ձախ ճուռը ծուռ է
***
Փայտփորիկը փորեց փայտի փտած փորը
***
Գառը գարնան, ձյունը ձմռան:
***
Մեր շունը ութ աշուն տեսավ,
Իսկ աշունը՝ քանի՞ շուն:
Շա՛տ ափսոս, որ շուն չի հաշվում
Աշխարհում ոչ մի աշուն:
***
Մոլոր ակը կլոր ակ է,
Կլոր ա՞կ է մոլորակը:
***
Ցեխից ցատկեմ՝ սեխ ուտեմ,
Սեխից ցատկեմ՝ ՝ սեխ ուտեմ,
Ցեխով՝ ոտքերս բոբիկ,
Սեխով՝ քիթս սեխոտեմ:
***
Թոնիր, թոնիր,
Տոնդ տոնիր:
Տոնդ հացով
Տոնիր, թոնիր:
***
Ծտի ընտրած ծառը ուռ էր:
Ծտի ճտի ճիտը ծուռ էր:
***
Կատուն գնաց կաթնատուն,
Ասաց՝ այ լավ կատվատուն,
Ամոթ էլ է, չգիտեմ
Ո՞վ է շռայլ կաթնատուն:
***
Քանի՞ նուռ կա մի բռան մեջ,
Քանի՞ հատիկ՝ մի նռան մեջ,
Քանի՞ հատիկ՝ ճաքած նռան,
Ճաքած նռան բաց դռան մեջ:
***
Ստի սուտը ստի տուտ է,
Ստի տուտը՝ ստի ճուտը:
***
Ոչ քեզ, ոչ ինձ,
Ոչ քեզ, ոչ ինձ,
Ոչինչ բացի մկան պոչից,
Մկան պոչից բացի ոչինչ՝
Ոչ քեզ, ոչ ինձ,
Ոչ քեզ, ոչ ինձ:
***
Ով օգնում է՝ հոգնում է,
Բայց հոգնում է օգնելիս:
Թե օգնելիս են հոգնում՝
Գոհ են նաև հոգնելիս:
***
Համով, համով, համով, համով,
Համով ծամոն ունի Համոն,
Համով ծամոն ծախող Համոն
Իր ծամոնն է ծամում համով:
***
Լավաշն ասաց լավաշին՝
Հրավիրված եմ խաշի,
Կուզե՞ս դու էլ եկ գնանք,
Կարծումեմ շատ չի քաշի:
Գնացին բայց ետ չեկան
Լավաշները այն խաշից…
***
Կապկի՜ր, կապկի՜ր, ա՜յ կապիկ,
Ինչքան կարող ես՝ կապկի՜ր:
Կապկելում չի հաղթելու
Աշխարհում ոչ ոք կապկիդ:
***
Կարպետի վարպետը
Վարպետաց վարպետն է:
Վարպետի կարպետը
Կարպետաց կարպետն է:
***
Կետը ծովում հսկա՜ կետ է,
Կետը տողում՝ փոքրիկ կետ,
Ոչ մեկին էլ չի հաջողվում
Տեսնել կետին կետի հետ:
***
Կատուն գնաց կաթնատուն,
Ասաց՝ ա՜յ լավ կատվատուն,
Ո՞վ է տեսնես այդ շռայլ,
Շռայլաշատ կաթնատուն:
***
Կատուն կպավ կատվի պատվին,
Կատվի պատվին կպավ կատուն:
Կատուն կատվին կանչեց դատի,
Բայց դատարան չեկավ կատուն:
***
Կատվի ձագը մկան ձագին
Դուրս է կանչում մկան ծակից.
— Դո՜ւրս եկ՝ խաղանք, մկա՜ն ձագուկ,
Չձանձրացա՞ր մթին ծակում:
***
Ծունկ չի ծալում սունկը այս,
Ունկ չի դնում սունկը այս,
Որովհետև անունկ է,
Եվ անծունկ սունկը այս:
***
Կամը կամին ասաց.
-Կամ,
Ես քեզ հյուր եկած չկամ:
Կամ դու արի իմ տուն, կամ,
Կամ էլ ինձ ընդունիր, կամ:
Կամը ասաց.
-Ոչ մի կամ:
Հենց այսօր իմ հյուրն ես, կամ:
***
Կոշում ապրող մի զգույշ կոշիկ
Գովում էին Կոշի փոշին.
— Աշխարհ անցիր՝ ոչ մի փոշի
Փոշու համը չի տա Կոշի:
***
— Ծովիկ մորքուր,
Ծովիկ մորքուր,
Ի՞նչ կա, գիտե՞ս, ծովի խորքում:
— Ծովի խորքո՞ւմ:
Խորքում ծովի
Չկա ոչ մի մորքուր Ծովիկ:
***
Ծոռան ծոռը Սասնա ծռի
Ամենուր էլ ունի կռիվ.
Մեկ է՝ կյանքի թոհուբոհում
Ճամփան ուր կտանի ծռին:
***
Լոկ մկրատն է մկրատում,
Լոկ մտրակն է մտրակում:
Մկրատով չեն մտրակում,
Մտրակով չեն մկրատում:
***
Լորը դիմեց սալորին.
— Բաց թող, — ասաց, — իմ լորին:
Սալորն էլ թե՝ ա՜յ լորիկ,
Թե բաց թողնեմ քո լորին,
Ի՞նչ կմնա ՍԱԼՈՐԻՑ…
***
Լողանում են Սևանում,
Զովանում են Սևանում,
Պառկում տաքուկ ավազին
Սևանում են Սևանում:
***
Լավաշն ասաց լավաշին.
— Հրավիրված եմ խաշի:
Կուզե՞ս, դու էլ եկ գնանք,
Կարծում եմ շատ չի քաշի:
***
Լողանի տակ կարթեր են,
Կարթերի շուրջ ձկներ են,
Շրջապատել խայծերին
Ու խոսում են ձկներեն.
— Եթե սրանք կարթեր են,
Կարթերին էլ խայծեր են,
Ուրեմն՝ զուր չեն սրանք
Անվճար մեզ այցելել…
***
Թե խաղեր են խաղարանում,
Տաղարանում տաղեր են,
Պահարանում էլ երևի
Պահիկներ ու պահեր են…
***
Թե հայրիկը պ ա պ ա ն ա,
Թե մայրիկը մ ա մ ա ն ա,
Քո շնորհը կլինի,
Այ ճտպտան սատանա:
***
Թռչունը ծնվել՝ թև չուներ:
Թեկուզ թև չուներ՝ թռչուն էր:
Մտքում նա, անշուշտ, թռչում էր,
Ուրախ, որ շուտով երկնքում
Կավելանա մի թռչուն էլ:
***
Գահակալին ու գահին
Մոտիկ կանգնած ագահին
Ոչ գրպանը կփրկի,
Ոչ էլ ստվերը գահի…
***
Գետագետ մի գորտ,
Գորտագետ մի գետ,
Չի եղել մի դեպք՝
Գժտվեն իրար հետ:
***
Գայլի՛ ժանիք, շա՛ն ժանիք,
Վագրի՛ ժանիք, ա՛յ ժանիք…
Էլ ո՞վ ունի աշխարհում
Նման դաժան արժանիք:
***
Ձուկը, մուկը մեկ տապակ,
Մուկը, ձուկը` մեկ տապակ,
Ձուկը ուտեմ, մուկը թալեմ,
Մուկը թալեմ, ձուկը ուտեմ:
***
Քոթոթը նոթոտ է,
նոթոտ է քոթոթը:
Թեկուզև նոթոտ է՝
Լավիկն է քոթոթը:
***
Օձը դպրոց չի գնում,
Դպրոցում ինչ գործ ունի:
Ինչ որ պետք է այս կյանքում՝
Ատամի տակ օձն ունի:
***
Մեր տան առաջ,
Կանաչ կակաչ,
Կանաչ կակաչ,
Մեր տան առաջ:
***
Ցոլակը ցատկեց
Ցից ցանկապատից,
Ցանկապատը ցնցվեց
Ցոլակի ցատկից:
***
Քեռուս քեռու
Քեռու քեռին
Մանգաղն իր կեռ կախեց կեռից:
Ասաց. «Հերի՜ք,
Քեռու քեռի,
Ծռվեց մեջքդ սրա ձեռից…»:
***
Քանի՜ անգամ եկավ քամին,
Ուզեց առնել, տանել կամին:
Փչե՜ց քամին,
Հրե՜ց քամին,
Բոփե՜ց, շոյե՜ց,
Ոռնա՜ց քամին,
Բայց տեղից չշարժեց կամին:
***
Քաջքերի մեջ մի քաջք կար, որ
Քաջերի քաջն էր քաջքերի:
Չկար մի քաջք, որ չսարսեր
Քաջարի քաջքի աչքերից:
***
Ուղտին մի թուղթ բերին տուղտից.
«Տուղտից հազա՛ր ողջույն ուղտին:
Գո՛հ եմ, որ ուղտն անապատի
Գերադասեց փուշը տուղտից…»
***
Ուղին գնա՛ց, գնա՛ց, գնա՛ց,
Ինքնավստահ գնաց ուղիղ:
Ուղին մտավ մի փակուղի
Ու փակուղուց չելավ ուղին…
***
Փողի գողն ու գողի դողը
Չգիտեն ով է հաղթողը:
Մեկն ասում է՝ փողի գողը,
Մյուսն էլ թե՝ գողի դողը…
***
Ուռի ծառից առույգ մի ուլ
Պոկեց ուռի դալար մի ճյուղ:
Ծիտը ճտտաց. «Ա՜յ, գիժուլիկ,
Մի կոտրատիր ճյուղերն ուռի…»:
***
Ուշեղը ուժեղ է,
Ուժեղը՝ ուշեղ,
Եվ անշեղ ուշեղը
Երբեք չի տուժել:
***
Տոհմածառն էլ ծառ,
Տոնածառն էլ է ծառ.
Մեկի կյանքը՝ կարճլիկ,
Մյուսինը՝ անծա՜յր…
***
Սուտը խորթ է ծառին, ծտին,
Թե ծառ, թե ծիտ դեմ են ստին:
Չգիտեն էլ ծառ ու ծտեր
Հանուն ինչի՞ պիտի ստել:
***
Սեղանն ասաց՝ մեղմա՜, մեղմա՜,
Այո ո՞նց եղավ,
Այո ո՞նց եղավ.
Սեղանին յոթ պատառաքաղ,
Սակայն ոչ մի բահ ու եղան…
***
Ոչխարները գերերին
Չէին թողնում գելերին:
Գելերն իրենք էին միշտ
Գերում ծույլիկ գերերին…
***
Ովքեր չեկան ՝ չկան:
Ովքեր չկան՝ չեկան:
***
Պատ պատողը պայտ չի պայտում,
Պայտ պայտողը պատ չի պատում:
Թե պայտողն էլ պատեր պատեր՝
Ձիերին ո՞վ պիտի պայտեր:
***
Շահը շահին ասաց՝ Շահ,
Կլինի՞ Շահը անշահ:
— Շահը՝ անշա՞հ -, Շահն ասաց, —
Թե անշահ է, էլ ի՞նչ Շահ:
***
Շան հոտ ուներ շան բույնը:
Ասին՝ կօգնի շամպունը:
Շամպուն բերին,
Շան բնում
Հո չբուրեց շամպունը:
***
Շնիկը կծան է,
Կածանը՝ փոշոտ:
Շնիկը փոշի է
Բարձրացնում պոչով:
Խառնվել են իրար
Կծան ու կածան…
Կծանը կածան է,
Կածանը՝ կծան:
***
— Մռռանը ի՞նչ գործ ունի
Մռայլ ու մութ մառանում:
— Գնա հարցրու մռռանին,
Մռռանն այդ չի մոռանում:
***
Մի հարց ունեն այս աշխարհին
Սերունդները Մայր ոչխարի.
«Վերջ ի վերջո, գայլը ագահ
Երբևէ կապաշխարհի՞ …
***
Մուկը տիկնիկ-մկնիկ ուներ,
Տիկնիկ-մկնիկը՝ տեր:
Տերը մուկն էր տիկնիկատեր,
Տիկնիկը գիտեր: