5 տարեկանների երգարան

ԱՐԵՎՆԵՐԻ ՇԱՐ

ԱՐև, ԱՐև, ԴՈՒ՛Ս ԱՐԻ

Արև, արև, դու՛ս արի
Արև, արև, դո՛ւս արի,
Հերն ու մերդ էկել են,
Թուր ու թվանք բերել են,
Գոմշի ոտին տվել են,
Թե դուս կգաս՝ քե՜զ կտամ,
Թե դուս չես գա՝ շան ու գիլի փա՜յ կանեմ: Շարունակել կարդալ “5 տարեկանների երգարան”

Շուտասելուկներ

***
Մկրատ տուր մտրակ տամ,
Մտրակ տուր մկրատ տամ

***
Սարի ուսին սիրուն լուսին,
Սիրուն լուսին սարի ուսին: Շարունակել կարդալ “Շուտասելուկներ”

Գիտելիքի օր։ Սեպտեմբերի մեկ

Սիրելի’ ծնողներ, առաջարկում ենք սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի օրը,  նշանավորել՝ երեխաներին նոր գիրք նվիրելով։ Այսպես, կօգնեք ՝  ձեր կողմից ձեռք բերված նոր գրքերով դպրոցում ստեղծվեն նաև դասարանական ընթերցարաններ, ընթերցասրահներ, որոնցից կօգտվեն սովորողները։ Ցանկալի է, որ ձեռք բերվող գրականությունը լինի ոչ միայն գեղարվեստական, այլև  բնագիտական, լինեն  նաև հանրագիտարաններ, բառարաններ, այն, ինչը կարող է սովորողի ամենատարբեր հետաքրքրությունները բավարարել։

Առաջարկում ենք ընտրել գրքերի հետևյալ ցանկից։

5 և 6 տարեկանների կրթական շքերթ

Սեպտեմբերի 4, ժամը՝ 11:15-11:45. կրթական շքերթ Մարմարյա սրահում

Շքերթի մասնակիցներ՝ 6  տարեկաններ, ծնողներ, դասվարներ, երկարացված օրվա կազմակերպիչներ

Ծրագրում՝

  1. Կրթահամալիրի հիմնը «Անդաստան»
  2. Տոնական նվեր-ծափեր
  3. Կրտսեր դպրոցների միասնական կատարումները. «Արևների շարք», «Մեղուն», «Կաքավիկ»
  4. Դասվարների շքերթ-ներկայացում. միասնական պար «Բուլուլ»
  5. Ազգային պարերգի ուսուցում. «Սև գյուլի»
  6. Միասնապար՝ «Յալլի»
  7. Հյուրասիրություն`

Շարունակել կարդալ “5 և 6 տարեկանների կրթական շքերթ”

Օգոստոսի 21-29. Մանկավարժական բաց ճամբար

Օգոստոսի 21, 23, 27, 28

Մասնակիցներ՝ դասվարներ

Վայրը՝ Մայր դպրոց, Ավագ դպրոց, 3-1, 3-2 լսարան

Դասավանդման հայտերի համապատասխանություն ներկայացվող պահանջներին (ուսումնական պլանով որոշված դասընթացի ծրագիր, ուսումնական նյութերի փաթեթ, ուսումնական նախագծեր)

օգոստոսի 21, ժամը՝ 12:30-14։00

  • Դասվարի/դասարանի բլոգների պատրատությունը նոր ուսումնական տարվան
  • Սովորողին անհրաժեշտ ուսումնական նյութերի ցանկ
  • Ծնողական ժողովների ժամանակացույց, ծրագիր

օգոստոսի 23, ժամը՝ 12:30-14։00

  • Նոր ուստարվա ծրագրերի ներկայացում-քննարկում
  • 2019-2020 ուսումնական տարվա  նախագծեր (աշխատանքի բաժանում, քննարկում, հրապարակում)
  • Ուսումնական օրացույց 2019-2020

օգոստոսի 27, ժամը՝ 13:00-14։00

  • Շաբաթական աշխատակարգերի հրապարակման ձև, բովանդակություն
  • Դասվարի-դասարանի բլոգին ներկայացվող պահանջներ
  • Սեպտեմբերի 2-6 աշխատանքային նախագծերի/ աշխատակարգերի քննարկում

օգոստոսի 28, ժամը՝ 13։00 —  14։00

Մասնակիցներ՝ առաջին դասարանների դասվարներ, առաջին դասարանում օտար լեզվի դասավանդողներ, դպրոցների ղեկավարներ

Թեմա՝ Օտար լեզուների ուսուցումը նախագծերով

Օգտակար հղումներ ուսումնական պլաններով որոշված կարգերից