«Թումանյան 150» փետրվարի 19, 2019թ․

ԹումանյանՇուրջտարյա նախագիծ՝ Թումանյան 150
Թումանյանական ֆլեշմոբ Երևանի կենտրոնում-19 փետրվարի
Նախագծի մասնակիցներ
՝ կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր, երևանցիներ …..
Պատասխանատուներ՝ մայրենիի դասավանդողներ, կազմակերպիչներ, երաժիշտներ, ծրագրի ղեկավարներ
10։30՝ մեկնում Մայր դպրոցից, կրտսեր դպրոցներից
10.50-ից՝ ընթերցանական քայլարշավ երեք ուղղություններից՝

Ընթերցանության համակարգումը՝ մայրենիի ուսուցիչների, կազմակերպիչների։

11:00՝  հանդիպում թանգարանի բակում:
Համակարգումը՝ Սյուզի Մարգարյանի։
Տեղաբաշխումը՝ այստեղ
Թանգարանի վերնահարկից շեփորահարների տոնական ղողանջներով ողջույնը մոտեցող սեբաստացիներին,
հանդիպման միասնական երգընթերցանական ծրագիր.

Ծափողջույններ, ծափերի համակարգումը՝ Հասմիկ Մելքոնյանի

Միջին և ավագ սովորողներ՝

  •  «Թմկաբերդի առումը» պոեմի նախերգանքը
  •  «Իմ երգը»
    Կրտսեր սովորողներ
  •  «Կռունկներ»
  • «Փիսոն»
    Բոլորը՝
  •  «Երկու սև ամպ»
    Միջին և ավագ սովորողներ՝
  •  «Պատրանք»
  • Միասնական երգ. Կոմիտաս «Կաքավիկ»
    Քառյակներ
  • Ես շընչում եմ միշտ կենդանի Աստծու շունչը ամենուր.
    Ես լըսում եմ Նըրա անլուռ կանչն ու հունչը ամենուր.
    Վեհացնում է ու վերացնում ամենալուր իմ հոգին
    Տիեզերքի խոր մեղեդին ու մըրմունջը ամենուր։
    ***********
  •  Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
    Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
    Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
    Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին։
    ***********
  • Հոգիս` տանը հաստատվել―
    Տիեզերքն է ողջ պատել.
    Տիեզերքի տերն եմ ես,
    Ո՞վ է արդյոք նըկատել։
    ***********
    Կրտսեր սովորողներ՝
  •  «Մարտ»
  •  Միասնական երգ. Կոմիտաս՝ «Հոյ Նազան»
    Միջին և ավագ սովորողներ՝
  • «Մեր ուխտը»

Քառյակներ

  • Զուր եմ փախչում, ինձ խաբում,
    Հազար կապ է ինձ կապում.
    Ամենքի հետ ապրում եմ,
    Ամենքի չափ տառապում:
    **********
  • Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
    Նենգ ու դավ եմ տեսել ես,
    Տարել, ներել ու սիրել,-
    Վատը` լավ եմ տեսել ես։

********

  • Քանի՜ ձեռքից եմ վառվել,
    Վառվել ու հուր եմ դառել,
    Հուր եմ դառել` լույս տվել,
    Հույս տալով եմ սպառվել։
  • Միասնական երգ. Կոմիտաս՝ «Գնացեք-տեսեք»

Բոլորը՝
Քառյակներ

  • Ո՜նց է ժպտում իմ հոգին
    Չարին, բարուն,― ամենքին.
    Լույս է տալիս ողջ կյանքիս
    Ու էն ճամփիս անմեկին։
    *******
  • Ի՜նչ ես թռչում, խև-դև սի՛րտ,
    Հազար բանի ետև, սի՛րտ,
    Ես ո՞նց հասնեմ հազար տեղ
    Քեզ պես թափով, թեթև, սի՛րտ
    ***********
  • Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
    Տանջում, տանջվում, որոնում է, ու դժբախտ է նա կըրկին.
    Է՜յ անխելք մարդ, ե՜րբ տի թողնես ապրողն ապրի սրտալի,
    Ե՞րբ տի ապրես ու վայելես Էս աշխարքը շեն ու լի։

************

  • Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքըդ կարճ,
    Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
    Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՛նչ տանես դու քեզ հետ,
    Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ:

***********

  •  Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
    Հեքիաթական պալատներում սպասում են իմ հոգուն.
    Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի…
    Ա՜խ, թե նորից գտնեմ ճամփան դեպի էնտե՜ղ, դեպի տու՜ն…

Կրտսեր սովորողներ՝

  • «Կանանչ ախպեր»
    Բոլորը՝
    Քառյակներ
  •  Ո՞ր աշխարքում ունեմ շատ բան, միտք եմ անում` է՞ս, թե էն.
    Մեջտեղ կանգնած միտք եմ անում, չեմ իմանում` է՞ս, թե էն.
    Աստված ինքն էլ, տարակուսած, չի հասկանում ինչ անի.
    Տանի՜, թողնի՜,- ո՞րն է բարին, ո՞ր սահմանում` է՞ս, թե էն։

**********

  • Ամեն անգամ քո տվածից երբ մի բան ես դու տանում,
    Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՞նչքան է դեռ մնում,-
    Զարմանում եմ, թէ` ո՜վ շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
    Ի՜նչքան շատ եմ դեռ քեզ տալու, որ միանանք մենք նորից։                                                                     **********
  •  Դու մի անհայտ Բանաստեղծ ես` չտեսնված մինչ էսօր,
    Առանց խոսքի երգ ես թափում հայացքներով լուսավոր:
    Ես էլ, ասենք, զարմանալի Ընթերցող եմ բախտավոր,
    Որ կարդում եմ էդ երգերը էսքան հեշտ ու էսքան խոր։
    ***********
  •  Հազար տարով, հազար դարով առաջ թէ ետ, ի՜նչ կա որ.
    Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ,
    Հազար էսպէս ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
    Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ։
    ***********
  • Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասդ բե՛ր։
    Էս էլ կանցնի` հանց երազում, թասը բե՛ր։
    Կյանքն հոսում է տիեզերքում զնգալեն,
    Մեկն ապրում է, մյուսն սպասում. թասդ բե՛ր
  • Միասնական պարերգ «Թամզարա»
    Երգեցողության խմբավարումը՝ երաժշտության դասավանդողների։

11:40՝ Քայլարշավ և ընթերցումներ խմբերով քաղաքի փողոցներում, այգիներում:

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵ` ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ)
ՀԵՌ` +374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ` INFO@MSKH.AM`

Կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s